Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգձգվող հակամարտությունները 2018թ. կլինեն ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում. ԵԱՀԿ գործող նախագահ

Հունվար 12,2018 13:05

ԵԱՀԿ 2018թ. նախագահող Իտալիայի արտգործնախարար Անգելինո Ալֆոնոն հայտարարել է, որ ձգձգվող հակամարտությունները, Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը և ներգաղթի մարտահրավերները կլինեն ԵԱՀԿ 2018թ. առաջնահերթությունները:

Մասնավորապես, Ալֆոնոն նշել է, որ ձգձգվող հակամարտությունները, (հատկապես Ուկրաինայում) կլինեն կազմակերպության ուշադրության կիզակետում:
Անդրադառնալով Հարավային Կովկասի հակամարտություններին, Ալֆոնոն ասել է, որ ԵԱՀԿ –ն կշարունակի աջակցել Ժնևի միջազգային քննարկումներին և կխրախուսի ոչ ֆորմալ նախաձեռնությունների միջև երկխոսությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ հանուն «հակամարտության հստակ և փոխշահավետ լուծման»:

Ալֆոնոն նաև շնորհակալություն է հայտնել նախորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիային և արտգործնախարար Սեբաստիան Կուրցին՝ «գերազանց աշխատանքի» համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031