Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքրության հայտերի ներկայացման հրավեր

Հունվար 12,2018 12:23

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան փորձառություն ունեցող եւ շահագրգիռ ընկերություններին ներկայացնել հետաքրքրության հայտեր ներքոհիշյալ ծառայություններն իրականացնելու մրցույթին մասնակցելու համար՝
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ՏՏ միջավայրի՝ սերվերային համակարգի, ցանցային հանգույցների, համակարգչային տեխնիկայի, տպող եւ պատճենահանող սարքերի, հեռախոսային զանգերի կենտրոնի, ֆիքսված եւ բջջային կապի ցանցի, տեսահսկման եւ ձայնաազդանշանային համակարգերի, օպերացիոն համակարգերի, ծրագրային ապահովման սպասարկում ՀՀ տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ շուրջ 70 հասցեներում, ներառյալ սարքավորումների մոնտաժ, նորոգում, արդիականացում։

Սարքավորումների եւ ծրագրային ապահովման հակիրճ նկարագիրը

Սերվերային մեքենաներ, տվյալների պահոցներ, անխափան սնուցման սարքեր, գաղտնագրող երթուղիչներ, ցանցային սարքավորումներ, համակարգիչներ, նոութբուքեր, պլանշետներ, սմարթֆոններ, լազերային եւ թանաքաշիթային տպիչներ, բազմաֆունկցիոնալ սարքեր, տեսախցիկներ, ձայնաազդանշանային համակարգեր եւ այլ տարատեսակ հարակից սարքավորումներ, վիրտուալիզացիայի համակարգեր, օպերացիոն համակարգեր, տեքստային եւ գրաֆիկային պրոցեսորներ, ընկերության ներքին թողարկման ծրագրեր։

Շահագրգիռ ընկերությունները պետք է բավարարեն ներքոնշյալ պայմանները.

-Առնվազն մեկ նմանատիպ պայմանագրի իրականացման փորձառություն ամբողջ Հայաստանի տարածքով՝ վեջին 4 տարիների ընթացքում։ Հայտատուն պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրերը, կատարված աշխատանքների բնութագրերը եւ ավարտական ակտերը,
-Նմանատիպ աշխատանքների իրականացման համար որակավորված անձնակազմ առնվազն 18 աշխատակից՝ այդ թվում սերվերային համակարգերի եւ ցանցային ադմինիստրատորներ, տեխնիկներ, մոնտաժողներ, ծրագրավորման մասնագետներ, աշխատանքի անվտանգության գծով ինժեներ, տեսահսկման համակարգերի որակավորված մասնագետ եւ օժանդակ աշխատակազմ։
– Հայտատուն պետք է ներկայացնի բոլոր հավաստող փաստաթղթերը՝ ինքնակենսագրականները, վկայականները եւ արտոնագրերը։
-Նշված ծառայությունների մատուցման համար պահանջվում է առնվազն 7-8 ավտոմեքենա՝ հագեցված անհրաժեշտ ողջ գործիքակազմով։

Ծառայությունների սկիզբը նախատեսված է 2018թ. փետրվարի 1-ից՝ երեք տարի ժամկետով:

Շահագրգիռ ընկերությունները պետք է տրամադրեն նշված ծառայություններն իրականացնելու համար համապատասխան որակավորում, ֆինանսական եւ տեխնիկական կարողություններ, աշխատակազմ ունենալու վերաբերյալ բավարար տեղեկատվություն (ծանուցագրքեր, կատարված նմանատիպ աշխատանքների բնութագիր, նշված բնագավառի փորձի եւ համապատասխան որակավորում ունեցող աշխատակազմի վերաբերյալ տեղեկություններ, կենսագրական տվյալներ, ֆինանսական տվյալներ եւ այլն):
Լավագույն փորձառություն ունեցող ընկերությունը կհրավիրվի ներկայացնելու ֆինանսական առաջարկ:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից աշխատանքային օրերին ժ. 09:00-17:00՝ ներքոհիշյալ հասցեով:
Հետաքրքրության արտահայտման հայտերը պետք է ներկայացվեն ստորագրված, կնքված եւ փակ ծրարով կամ էլեկտրոնային եղանակով ստորեւ նշված էլ. փոստին / հասցեով, ոչ ուշ, քան 2018թ. հունվարի 16-ը, ժամը 15:00:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

ՀՀ, 0025, Երեւան, Ադոնց 6/1,
Հեռախոս` (374 11) 54-26-95,
077 244 222,
Էլեկտրոնային փոստ` [email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031