Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն նախագահի թեկնածու է փնտրում կամ ընտրում ոչ քաղաքական միջավայրից, «Ժամանակ»

Հունվար 12,2018 11:47
naxagahakan

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործկոմի նիստից հետո հայտարարել է, որ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ն կառաջադրի լուրջ ճանապարհ անցած, լուրջ հետք և կենսագրություն ունեցող քաղաքական գործչի, որն ունի նաև բարձր հեղինակություն: Խոսքը Հայաստանի նախագահի մասին է, որը պետք է ընտրվի մարտին, Ազգային Ժողովում, ըստ նոր Սահմանադրության և խորհրդարանական կառավարման մոդելի: Այդ մոդելի պայմաններում նախագահն այլևս Առաջին դեմք չէ, բայց այդուհանդերձ իշխանության որոշակի կրող է և ըստ այդմ առնվազն հակակշռող, առավել ևս խորհրդարանական մեծամասնության աջակցությունն ունենալու դեպքում:

Ավելին, հատկանշական է մի բան՝ նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի է ունենում փաստորեն շատ ավելի մեծ ձայներով, քան վարչապետինը: Այսինքն, խորհրդարանի շատ ավելի մեծ թվով կոնսենսուս է ձևավորվում նախագահի շուրջ, ոչ թե վարչապետի: Իսկ դա այնուհանդերձ հետաքրքիր հանգամանք է, եթե հաշվի առնենք այն, ինչի մասին մենք խոսել ենք դեռևս խորհրդարանի ձևավորումից առաջ, նախընտրական դասավորության կոնտեքստում, նաև խորհրդարանի ընտրությունից հետո, և ինչն էլ մի քանի անգամ արդեն դրսևորվել է տարբեր աղմկոտ ներխորհրդարանական իրավիճակներում:

Այլ հարց է, որ ՀՀԿ-ն նախագահի թեկնածու է փնտրում կամ ընտրում ոչ քաղաքական միջավայրից: Դա տեսականում և գործնականում ոչ միայն բացառելի չէ, այլ կարող է թելադրված լինել հենց առաձգական կամ տարածական մեծամասնության տրամաբանությամբ: Այստեղ կամ պետք է լինի այսպես ասած շատ ուժեղ և խարիզմատիկ նախագահ՝ այդ մեծամասնության հետ աշխատելու և վարչապետին հակակշռելու համար, կամ նախագահ, որը ընդհանրապես կլինի այսպես ասած քաղաքականապես անմրցունակ՝ այդ ստվերային մեծամասնությունը տնօրինելու հարցում ՀՀԿ նախագահին խանգարելու ունակ չլինելու համար:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031