Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Բոլորը գոհ են ու երջանիկ։ Բացի, իհարկե, «աշխատավորական լայն մասսաներից», որովհետեւ գնաճը, միեւնույն է, շարունակվելու է. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 12,2018 11:33

Պատահաբար այնպես ստացվեց, որ իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմությունը տարեսկզբից զբաղված են նույն գործով՝ պայքարում են գնաճի դեմ։ Սերժ Սարգսյանն այդ թեմայով խորհրդակցություն է անցկացնում, «Ելք» դաշինքը՝ բողոքի երթ կազմակերպում։

Ընդ որում՝ երկու դեպքում էլ նպատակին հասնելու ճանապարհն անորոշ է։ «Ելք» դաշինքը չի ասում, թե ինչպես է երթն ազդելու գների վրա, Սերժ Սարգսյանն էլ չի ասում, թե կոնկրետ ինչ քայլերով է կանխելու գնաճը։ Միայն վերացական հրահանգներ է տալիս։

Բայց բուն գործընթացը երկուսի համար էլ շահեկան է։ «Ելք» դաշինքը ցույց է տալիս, թե որքան դժգոհ են «աշխատավորական լայն մասսաները» թանկացումներից (եւ դրանով իսկ դառնում է նրանց աչքի լույսը), Սերժ Սարգսյանն էլ անմիջապես այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրում (ու դրանով իսկ ցույց տալիս, թե որքան կարեւոր են իր համար «աշխատավորական լայն մասսաների» խնդիրները)։

Իշխանական լրատվամիջոցներն էլ, ուշադրություն դարձրեք, նույն եռանդով ու ջանասիրությամբ լուսաբանում են ե՛ւ «Ելք» դաշինքի նախաձեռնությունը, ե՛ւ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը։

Ահա այսպիսի «փոխշահավետ    համագործակցություն»։ Բոլորը գոհ են ու երջանիկ։ Բացի, իհարկե, «աշխատավորական լայն մասսաներից», որովհետեւ գնաճը, միեւնույն է, շարունակվելու է։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031