Լրահոս
Օրվա լրահոսը

Անհանդուրժողականությունը սկիզբ առավ այն պահից, երբ հանրային կյանքում եկեղեցու դերակատարումը սկսեց պարտադրվել պետության կողմից. «Հայկական ժամանակ»

Հունվար 12,2018 10:39

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խաչքավորի թեման այն առիթն էր, որ կրկին բորբոքեց, պայմանականորեն ասած՝ հավատացյալ քրիստոնյաների ու աթեիստների միջեւ առճակատումը Հայաստանում:

Բարեբախտաբար, այդ առճակատման մարտադաշտը առայժմ սոցիալական ցանցերն են: Բայց հաշվի առնելով, թե որքան թեժ են քարկոծում երկու կողմերը միմյանց, ամենեւին չի կարելի բացառել, որ հետագայում հակամարտությունը այլ դրսեւորումներ էլ ստանա:

Ուրեմն ո՞րն է խնդիրը: Թվում է, թե երկու կողմերն էլ կարող են ունենալ իրենց կարծիքը եւ այն չհակադրել մյուսների կարծիքին: Մինչեւ վերջին տարիները իրավիճակը հենց այդպիսին էր: Ի՞նչ փոխվեց: Թերեւս այստեղ գործ ունենք բնության հայտնի օրենքի հետ՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն: Եթե փորձենք վերլուծել այդ հակամարտության ժամանակագրությունը, ապա թերեւս կհամոզվենք, որ փոխադարձ անհանդուրժողականությունը սկիզբ առավ այն պահից, երբ հանրային կյանքում եկեղեցու դերակատարումը, պայմանականորեն ասած, սկսեց պարտադրվել պետության կողմից: Դրա վառ դրսեւորումներից էր մեռելոցները ոչ աշխատանքային օրեր հայտարարելը:

Առանց այդ էլ հանրության որոշակի ու բավականին լայն շրջանակներում եկեղեցու նկատմամբ արդեն սաղմնավորվում էր մի տեսակ անբարյացակամություն, որը պայմանավորված էր եկեղեցական վերնախավի որոշ ներկայացուցիչների պահվածքով, ներքաղաքական զարգացումների նկատմամբ նրանց խիստ կողմնակալ դիրքորոշմամբ: Նման վերաբերմունքը ավելի էր խորանում եկեղեցու բացարձակ անթափանցությունը, հանրային վերահսկողության իսպառ բացակայությունը այդ կառույցի ֆինանսական միջոցների գոյացման եւ տնօրինման առումով: Իսկ եկեղեցական բարձրաստիճան սպասավորների առանձին ներկայացուցիչների ցոփ կենսակերպը միայն խթանում էր անբարյացակամությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031