Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարա՞ր են գնաճի մեղմմանն ուղղված քայլերը. «Հայոց Աշխարհ»

Հունվար 12,2018 10:35

Տարեսկզբին մի շարք ապրանքային շուկաներում մեկնարկած գնաճային ճնշումը թուլացնելու ուղղությամբ կառավարության քայլերը չեն բավարարում ոչ միայն հասարակությանը, այլեւ հանրապետության նախագահին։

Դրա վկայությունն է նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությունը, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց ոլորտի պատասխանատուներին կազմել սոցիալական կարեւոր ապրանքների ցանկը, ուսումնասիրել դրանց գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, գնահատել թանկացումների ռիսկերը եւ առաջարկել միջոցառումներ դրանց ազդեցությունը մեղմելու համար։

Օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելիս, որոնց շնորհիվ հնարավոր են սոցիալական նշանակության ապրանքների գների էական փոփոխություններ, նախագահը կարեւորել է զուգահեռաբար գնաճի հետեւանքները թուլացնելուն ուղղված միջոցառումների մշակման անհրաժեշտությունը։ Թեեւ ի սկզբանե հայտնի էր, որ Հարկային օրենսգրքում կատարված վերանայումները եւ հարկային բեռի ծանրացումը հանգեցնելու է մի շարք ապրանքների գների թանկացումների, այնուհանդերձ հայտնի չէ, թե կառավարությունն ինչ քայլեր է նախատեսել դրանց հետեւանքները մեղմելու ուղղությամբ։
Թանկացումների նկատմամբ հասարակության դիմադրողականության բարձրացման հիմնական միջոցը եկամուտների ավելացումն է։ Սակայն կառավարությունը ընթացիկ տարվա բյուջեով չավելացրեց սոցիալական վճարները, այդ թվում՝ կենսաթոշակներն ու նպաստները։

Դատելով հանրապետության նախագահի հայտարարությունից, չի բացառվում, որ դրան անդրադարձ լինի ավելի ուշ, մասնավորապես տարվա երկրորդ կեսին։ Թեպետ հասկանալի է, որ պետական բյուջեի հաշվին սոցիալական խնդիրների լուծումը ուղղակիորեն կախված է հարկային եկամուտների հավաքման արդյունքներից։

Ն.Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031