Լրահոս
Օրվա լրահոսը

Դե ֆակտո իշխանությունը գտնվելու է ոչ թե պետական կառավարման համակարգում, այլ Մելիք-Ադամյանի ՀՀԿ գրասենյակում. «Ժամանակ»

Հունվար 12,2018 10:22

Նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանրային և փորձագիտական ուշադրության առանցքում հայտնվեցին ոչ թե գնաճի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունները, այլ նրա խոսքը՝ «տարվա երկրորդ կեսին» սոցիալական հատկացումները ավելացնելու մասին: Նրա այդ հայտարարությունն ընկալվեց որպես վարչապետական հավակնության հերթական ազդակ, նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը խոսում է տարվա մի ժամանակահատվածի մասին, երբ ինքը, կարծես թե, չպետք է լինի իշխանության: Մյուս կողմից, առաջին անգամ չէ, որ Սարգսյանը խոսում է այսպես ասած մի քանի ամիս առաջ: Նա նույնիսկ դեպի մի քանի տարի առաջ է խոսել՝ ընդհուպ 2040 թվական:

Այդուհանդերձ, Սարգսյանի հայտարարությունը ևս մի կաթիլ ավելացրեց այն համոզումին, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա գնում է վարչապետի պաշտոնով իշխանությունը պահելուն: Միարժեք պնդել կամ հերքել դա, կարող է թերևս միայն հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, որն էլ չի անում թե՛ մեկը, թե՛ մյուսը, շարունակելով պահել անորոշությունը: Մյուս կողմից, նա, կարծես թե, կաթիլային սկզբունքով պարբերաբար յուղ է լցնում կրակին և թարմ պահում այն: Բացառված չէ, որ Սարգսյանն ինքն էլ չգիտե, թե ի վերջո ինչպիսին է լինելու ցանկություն-հնարավորություններ-անհրաժեշտություն բալանսը և պարզապես փորձում է բաց պահել բոլոր դռները:

Համենայնդեպս, Սարգսյանի որևէ հայտարարություն, լինի դա 2018-ի երկրորդ կեսի, չորրորդ քառորդի կամ 2040-ի մասին, ամենևին միարժեքորեն չի նշանակում վարչապետական պլանի, կամ առավել ևս որոշման բացահայտում կամ ակնարկ: Բանն այն է, որ Հայաստանի իշխանության կառուցվածքային վերաձևումը ստեղծում է մի իրավիճակ, երբ դե ֆակտո իշխանությունը գտնվելու է ոչ թե պետական կառավարման համակարգում, այլ Մելիք-Ադամյանի ՀՀԿ գրասենյակում: Գործնականում, այդ իշխանությունն այնտեղ էր նաև մինչ այժմ, գոնե վերջին տասնամյակում կամ 11-12 տարիներին, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն անդամակցեց կուսակցությանն ու դարձավ ՀՀԿ Խորհրդի նախագահ: Պարզապես Մելիք Ադամյանի այդ իշխանությունն ուներ բալանս՝ Բաղրամյան 26 կամ Ռոբերտ Քոչարյան, առաջին մի քանի տարիներին՝ մինչև 2008 թվական դե յուրե, իսկ դրանից հետո, մինչև 2014-15 թվականները դե ֆակտո:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031