Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրով սնուցիչ դիմակներ

Հունվար 12,2018 13:00

Մեղրի բուժական ազդեցությունը մաշկի վրա հնարավորություն է տալիս այն օգտագործել դիմահարդարման մեջ: Դեռ վաղ ժամանակներից տնային պայմաններում եւ դիմահարդարման սրահներում օգտագործվել են մեղրից պատրաստված դիմակներն ու քսուքները, որոնք մաշկին տալիս են փափկություն, հաճելի տեսք եւ կանխում են բորբոքային երեւույթները: Մեղրով դիմակները կանխում են դեմքի կնճռոտումը եւ մաքրում են դեմքի մաշկը: Դիմակը պատրաստվում է մաքուր մեղրից, ինչպես նաեւ մեղրի եւ ձվի դեղնուցի, գլիցերինի, կիտրոնի հյութի եւ այլ խառնուրդներից: Դիմակ դնելուց առաջ նախապես պետք է լվանալ դեմքի մաշկը: Նշենք դիմակների պատրաստման եւ օգտագործման մի քանի եղանակներ.

1.1 ձվի հում դեղնուցին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր, լավ խառնել մինչեւ համասեռ մասսայի ստացվելը: Ստացված մասսան քսել դեմքի մաշկին եւ թողնել 15 րոպե, որից հետո լվանալ սովորական ջրով: Դիմակը կարելի է օգտագործել որոշ ժամանակ ամեն օր առավոտյան: Այն օգտակար է նաեւ չոր մաշկի համար, կանխում է կնճիռները:

2.Առավոտյան լվացվելուց առաջ կարելի է օգտվել հետեւյալ դիմակից. դեմքի մաշկը սրբել բամբակով, որը թրջված է ցանկացած բուսական յուղով: Մեկ ճաշի գդալ թթվասերը խառնել 2 ճաշի գդալ կեչու յուղին, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր, լավ խառնելուց հետո քսել դեմքի մաշկին: 10-15 րոպե հետո լվացվել:

3.100 գրամ մեղրին ավելացնել մեկ կիտրոնի հյութ, լավ խառնել: Ստացված մասսան բարակ շերտով քսել դեմքի, թողնել 5-10 րոպե, հետո լվանալ: Օգտակար է չոր եւ նորմալ մաշկի համար:

4.2 ճաշի գդալ ալյուրը խառնել մեկ ձվի սպիտակուցի հետ, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր, լավ խառնել: Պատրաստված խմորանման խառնուրդը քսել դեմքի մաշկին, թողնել 10-15 րոպե, ապա լվանալ սովորական ջրով: Սա նույնպես նախատեսված է չոր եւ նորմալ մաշկի համար:

Եթե նույն խառնուրդը պատրաստելու ժամանակ վերցնեք ոչ թե կեչու յուղ, այլ անանուխի տերեւներից պատրաստված թուրմ, ապա կստացվի թարմացնող դիմակ: Մաշկային քորի դեպքում խորհուրդ է տրվում նույն խառնուրդի մեջ օգտագործել երիցուկից պատրաստված թուրմերը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

11.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031