Ստամոքսի մաքրման համար օգտակար է կղմուղի արմատափոշուն խառնել մեղր եւ ընդունել օրը 3 անգամ, մեկական ճաշի գդալ: Սա նաեւ օգտակար է սրտի եւ լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ ունի խորխաբեր եւ ջերմությունը իջեցնող հատկություն:
Մարսողության խանգարումների, աղեփքանքի դեպքում խորհուրդ է տրվում 2 թեյի գդալ կղմուխի արմատափոշին թրմել 2 բաժակ ջրում, քամել, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր: Ընդունել օրը 4 անգամ, 100-ական գրամի չափով, ուտելուց մեկ ժամ առաջ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
11.01.2018