Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքս հոլդինգը, Ջերմուկ գրուպը-ը, Քեթրին գրուպը խախտում թույլ տված ընկերությունների ցանկում են

Հունվար 11,2018 19:00

Ալեքս հոլդինգը, Լակի դեսերտը, Արաքս թռչնաֆաբրիկան, Կրպակը, Դուստր Մարիաննան, Դան Դեսերտը, Բյուրեղ Ալկոն, Վ.Ա.Ս. Գրուպը, Ջերմուկ գրուպը, Քեթրին գրուպը, Իգիթ ընկերությունը, Էվրիկա գրուպը, Առողջ սունկ ընկերությունը եւ եւս մի քանի տասնյակ ընկերություններ Ամանորի նախաշեմին միասին 34 միլիոն 252 հազար 362 դրամ վնաս են պատճառել պետական բյուջեին: Կան ընկերություններ, որոնք նույն խախտումը մի քանի անգամ են թույլ տվել: Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այդ ընկերությունների անունները, որոնք առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքներ են առաքել եւ տեղափոխել:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ալեքս հոլդինգ ընկերությունը ապրանքներն առաքել եւ տեղափոխել է պետբյուջե չվճարելով մի դեպքում 179 հազար դրամ, մեկ այլ դեպքում` 14 հազար դրամ: Ցանկում հանրությանը հայտնի ընկերություններից  Ջերմուկ գրուպը-ը չի վճարել 171 հազար դրամ: Հարկային պարտավորությունից 15 հազար դրամով խուսափել է նաեւ Քեթրին գրուպը:

Նույն խախտումը թույլ է տվել Դան Դեսերտ ընկերությունը: Այս ընկերությունը ապրանքներն առաքել կամ տեղափոխել է առանց ուղեկցող փաստաթղթերի` դրանով պետությանը պատճառելով 325 հազար դրամի վնաս: Բեկոն պրոդուկտը նույնպես խախտել է: Այս ընկերությունն էլ նույն խախտումը կատարել է` խուսափելով պետբյուջե վճարել 640 հազար դրամ: Հարկային պարտավորություններից խուսափած ընկերությունների ցանկում է հայտնվել նաեւ Դարոյնք ընկերությունը, որը 38 հազար դրամի խախտում է թույլ տվել: Բաբիկ-90 ընկերությունը եւ չի վճարել 82 հազար դրամ հարկ: Ցարիցինո մսամթերքի կոմբինատն առանց ուղեկցող փաստաթղթերի ապարանքն առաքել կամ տեղափոխել է պետբյուջե չվճարելով 40 հազար դրամ:

Իգիթ ընկերությունը 108 հազար դրամի է խուսափել հարկ վճարելուց: Նույնքան խախտում է թույլ տվել Ոսկե հնձան ընկերությունը: Դերժավա-Ս ընկերության չվճարած հարկերը կազմել են 475 հազար դրամ: Այս ընկերությունն էլ ապրանքներն առաքել  կամ տեղափոխել է առանց ուղեկցող փաստաթղթերի: Առողջ Սունկի` պետբյուջեին հասցրած վնասը կազմել է 145 հազար դրամ:

Այս խախտումը, սակայն ավելի խոշոր չափերի թույլ է տվել Ռոյալ սթար ընկերությունը` պետբյուջե չվճարելով 800 հազար դրամ: Ոչ պակաս մեծ է նաեւ Մերձմոսկովյան ընկերության պատճառած վնասը` 1 միլիոն 115 հազար դրամ: Կան նաեւ անհատ ձեռներեցներ, որոնք նույնպես ապրանքներն առաքել կամ տեղափոխել են առանց ուղեկցող փաստաթղթերի: Այդ ցանկում է Տաթեւիկ Բաղդասարյան Ա/Ձ-ն, որը չի վճարել 107 հազար դրամ: Գայանե Ասատրյան Ա/Ձ-ի թույլ տված խախտումն էլ 15 հազար դրամի է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031