Հունվարի 3-ին լույս է տեսել վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» քաղաքական պատմվածքը, որում հեղինակը 35 նամակների տեսքով նկարագրում է Հեյդար Ալիևի դերը Ադրբեջանում 1988-1993թթ. իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտությունից մինչ նրա իշխանության գալը:
Պատմվածքում նկարագրվում են Բաքվում 1990թ. հունվարի 13-20-ի իրադարձությունները, Խոջալուի ողբերգական դեպքերը, որոնք ադրբեջանական իշխանության և հասարակության մեջ ընկալվում են որպես ջարդեր:
Ինքը՝ հեղինակը, պատմվածքին կից ծանոթագրության մեջ գրում է.
«Այս պատմվածքը գրել ինձ դրդել է ամոթը: Այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով: Այն, ինչ տեսել եմ երկրում՝ ֆաշիստական գաղափարախոսությունը և մարդկային բոլոր արժեքների հետընթացը: Սուտը, որ 3 տասնամյակ մատուցվում է աշխարհին: Եվ աշխարհը, որ միլիոնավոր բարել նավթի կումերով լուռ կուլ է տալիս այդ սուտը…
Սուտն ու ատելությունը նստած է անգամ այն մարդկանց մեջ, որոնք այս կամ այն պատճառներով հանդես են գալիս իշխանությունների դեմ, քանի որ նրանից ոչ մեկ չի համարձակվել բացահայտ ընդունել Ադրբեջանի պատմության լիակատար կեղծումը և չի համարձակվել վիճարկել Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին: Ոչ մի մարդ երկրում վճռականություն չի ունեցել ճանաչելու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պատմական ճշմարտությունը:
Ես գիտեմ, որ ինձ կանիծեն Ադրբեջանում ոչ միայն իշխանությունները, այլև նրանք առանց որոնց լուռ համաձայնության չի կարող գոյություն ունենալ ոչ մի բռնապետություն:
Քանի որ բռնապետը գահի վրա չէ նստած:
Նա նստած է յուրաքանչյուրի վրա, ով ստում է, վախենում, ատում ու լռում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ