Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Թուրքիայում կալանավորվել է Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը

Հունվար 11,2018 17:34

Թուրքիայում կալանավորվել է 33-ամյա Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Գոջհա Սագնաձեն, ով հանդիսանում էր 1.5 տարի առաջ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը:

Ըստ թուրքական «Airlinehaber» լրատվական կայքի՝ Սագնաձեն կալանավորվել է Թուրքիայի Տրապիզոն նահանգի Օֆ շրջանում: Նա ահաբեկչությունից հետո տեղափոխվել էր Տրապիզոն նահանգ և այնտեղ աշխատում էր թեյի պլանտացիաներից մեկում:

Իրավապահ մարմինների կողմից իրականացված հարցաքննության ընթացքում պարզվել է, որ որոշ ժամանակ Սագնաձեն անդամակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:

Նրա մոտից առգրավվել են լուսանկարներ, որոնք ապացուցում են ԻՊ-ի հետ նրա կապը: Նա նույնիսկ որոշ ժամանակ ապրել է ահաբեկչության մեկ այլ կազմակերպիչ  Ահմեթ Չաթաևի տանը, ով մի քանի ամիս առաջ սպանվել էր վրացի հատուկ ջոկատայինների կողմից կազմակերպած օպերացիայի ընթացքում:

Սագնաձեին առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու մեղադրանք:

Հիշեցնենք, որ 2016թ, հունիսի 28-ին Աթաթուրք անվան օդանավակայանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով 46 մարդ էր զոհվել:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031