Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորենացի փողոցում կամ Սարի թաղում կազմակերպված միջոցառումները Արմեն Մարտիրոսյանի համար հարսանի՞ք էին»

Հունվար 11,2018 17:19

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի կարծիքով, «Ժառանգություն» կուսակցության անդամները մինչեւ հիմա չեն կարողացել հաղթահարել պարտության բարդույթը:

Դրանով է նա պայմանավորում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի արձագանքը «Ելքի» նախաձեռնած գնաճի դեմ պայքարին մասնակցելու վերաբերյալ, թե «Ես այլ քաղաքական միավորման ներկայացուցիչ եմ, այսինքն, եթե ունեն իրենց քաղաքական օրակարգը, գնամ իրենց օրակարգին մասնակցեմ, որ ի՞նչ անեմ…Ինչ-որ հարցեր են քննարկել, որոշել են ամսի 19-ին անել…գնամ ուրիշի հարսանիքին ծափ տա՞մ, անկոչ հյուր հո չեմ: Իմ բոլոր գործընկերներն ասել են, որ ընդդիմությունից որեւէ մեկը միայնակ չի կարող Հայաստանում իրավիճակ փոխել, համատեղ ջանքեր են պետք»:

Լյովա Եղիազարյանի նկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Ես, իմ կուսակցության ղեկավարը 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած բոլոր միջոցառումներին մասնակցել ենք: 2008 թվականի մարտի մեկին քաղաքապետարանի մոտ, երբ Արմեն Մարտիրոսյանը վիրավորվում էր, «Ժառանգության» կազմակերպածը չէր, բայց այդ ժամանակ նա ակտիվ մասնակցում էր: Արդյոք Խորենացի փողոցում կամ Սարի թաղում կազմակերպված միջոցառումները Արմեն Մարտիրոսյանի համար հարսանիք էին, որին նա կրկին մասնակցում էր, դա կրկին «Ժառանգության» կազմակերպածը չէր»,- անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի տեսակետին՝ ասաց Լյովա Եղիազարյանը:

Ըստ նրա. «Իրենք պարտություն են կրել ու չեն կարողացել հաղթահարել դա ու խանդով են վերաբերում մեր հաղթանակին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031