Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսյանի հյուրանոցում 5000 դրամով պոռնկությամբ են զբաղվել

Հունվար 11,2018 16:04

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսել է քննել Շիրակի մարզի Մայիսյան գյուղի «Սամո» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր Լ. Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը։ Ըստ առաջադրված մեղադրանքի, վերջինս հյուրանոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով մշտական կապ է հաստատել մի քանի մարմնավաճառների հետ՝ նրանց հրավիրել հյուրանոց անծանոթ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալու։ Մեկ «ծառայության» համար սահմանված գինը եղել է 5000 դրամ, որից 1000-2000 դրամն ամբաստանյալը միջնորդավճար է պահել։

Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008թ. թվականից մինչև 2017թ․ փետրվար ամիսը աշխատելով ՇՄ Մայիսյան գյուղի 1-ի փողոցի 41 -րդ հասցեում գործող «Սամո» ՍՊԸ պատկանող հյուրանոցային համալիրում՝ որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու և հյուրանոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվողներ հետ` հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար, որից հետո 2008-2017 թթ․ ընթացքում պարբերաբար զանգահարել է վերջիններիս ու հրավիրել հյուրանոց։ Մարմնավաճառները 5.000 ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ անձանց հետ` որպես միջնորդավճար իրեն վճարելով 1000-2000-ական ՀՀ դրամ գումար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031