Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար. «Վինարը» գյուղացիների պարտքերը վճարել է»

Հունվար 11,2018 15:30

«Շուրջ 2 միլիարդ դրամի պարտք ունենք, պտուղ-բանջարեղենի եւ խաղողի դիմաց վճարումները 90%-ով կատարվել են, մնացածը վերամշակող ընկերությունները գյուղացիների հետ պայմանավորվել են, որպեսզի մինչեւ ապրիլի 1-ը վճարեն»: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Անդրադառնալով «Վինար» ընկերությանը, Մակարյանը վստահեցրեց, որ խնդիրը լուծվել է. «Դեկտեմբերի վերջին գումարները բաժանվել են, 34 միլիոն դրամ պարտք էր մնացել, 31 միլիոնը վճարվել է, 3 միլիոնն էլ կա, ուղղակի տեխնիկական պատճառներով գյուղացիական տնտեսությունները չեն ներկայացել: Առաջիկա օրերին այդ գումարը կբաժանվի գյուղացիներին»:

Հիշեցնենք, որ «Վինար» ընկերությունը տեւական ժամանակ գյուղացիներից ձեռք բերված խաղողի գումարը չէր վճարում: Գյուղացիները պարբերաբար բողոքի ցույցեր էին անում եւ պահանջում վճարել իրենց գումարը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031