Լրահոս
Օրվա լրահոսը

PR մասնագետ. «Կարող է հանդիպես սելջուկյան արտաքինով տաքսիստի, որի մեքենային գրված լինի «Տիգրան Մեծ»

Հունվար 11,2018 15:24

Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում կանացի տարազով կովի պատկերով գովազդային ցուցապաստառը քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվելու է, սակայն ցուցապաստառի բովանդակության վերաբերյալ կրքերը չեն հանդարտվում:

Aravot.am-ի հետ զրույցում PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը բնական է համարում հանրության վրդովմունքը. «Անկախ նրանից՝ դա միտումնավոր է արվել, թե ոչ, արձագանքը համարժեք էր, դեռ մի բան էլ պակաս: Մի բան է, երբ կովին հագցնեն տարբեր ատրիբուտներ, թեկուզ հայկականության հետ կապված, մեկ այլ բան է, երբ կովը կրում է ատրիբուտներ, որը բնորոշում է հայուհու վերջերս առկա կերպարը: 1-1,5 դար առաջ մենք նման տարազներով հայուհիներ ունեինք, ու սա ակամայից լրացնում է այն շարքը, որտեղ որոշակի միտումնավոր պայքար կա հայուհի հասկացության դեմ: Իմիջիայլոց, բազում անգամներ վիճարկվել է նաեւ ուհի վերջածանցը, թե այդ ի՞նչ մի չարիք է, հայերենո՞ւմ ինչ գործ ունի եւ այլն: Խնդիրն այն է, որ եթե որեւէ օրենք, կանոն, չկիրառվի կոմերցիոն եւ այլ նպատակներով որոշակի ատրիբուտների կիրառման համար, մենք հեռու չենք լինի այն օրվանից, որ մեր Մատենադարանի կամ կրոնական որոշ խորհրդանիշներ, մեր մեծերին բնորոշող գծերր կօգտագործեն կոմերցիոն նպատակներով: «Ապրեն մեր կովերը» մակագրությամբ պաստառի պարագայում խնդիրն այն չէ` էսթետի՞կ է, թե՞ ոչ, կովը, այո, անարատ կաթ է տալիս, բայց մի՞թե բոլոր ատրիբուտների հետ պետք է նման ձեւով վարվել»:

Հայկ Կիրակոսյան

Հայկ Կիրակոսյանի կարծիքով, խնդիրը պետք է կանոնակարգվի, հստակ ցանկ լինի, թե որ խորհրդանիշները պետք է անձեռնմխելի լինեն:

«Անգամ նման ատրիբուտներով տաքսի սերվիս չպետք է լինի, թե կարող է փողոցով անցնելիս հանդիպես դասագրքերից հայտնի սելջուկյան արտաքինով տաքսիստի, որի մեքենայի վրա գրված լինի, ասենք՝ «Տիգրան Մեծ»…Այս հակադրությունն է բարկացնում մարդկանց, որովհետեւ հակադրություն է խիստ ազգայինի, սրբացածի, մաքուրի, որը բերում հավասարեցնում են կենդանականին: Ընդ որում, իմ նշած վարորդը ավելի կենդանական է, քան կովը, որ պատկերված է պաստառին… Տիգրան Մեծի ինչ-որ հետնորդ 10000 տարվա կտրվածքով չպետք է լիներ այն վիճակում, ինչ վիճակում իմ նշած վարորդն է… Մի անգամ էլ տեսա այլ պաստառ, որ կատու էր պատկերում, վրան էլ գրել էին Շաուրմա, կողքն էլ գրել էին «Ապրեն մեր հայկական կատուները»…Տեսնում եք, թե ուր կարող է այս ամենը տանել, արդեն մեմ է դառնում: Պետք է կանոնակարգել որոշ ազգային ատրիբուտների կիրառումը կոմերցիոն կամ այլ նպատակներով, այլապես խնդիրներ կունենանք»,-համոզված է PR մասնագետը:

Նրա ձեւակերպմամբ, եթե դիցուք, ի տարբերություն կնոջ տարազ կրող կովի, տղամարդու տարազով ցուլ լիներ պաստառին, բացարձակապես այլ արձագանք կլիներ: «Մենք շատ զգայուն ենք մեր գեղեցիկ սեռի իմիջի հանդեպ, քանի որ մեր կանանց, աղջիկներին լավ իմաստով կտրում ենք մյուսներից: Այդ կերպարը սրբացված է, անբիծ է, առասպելական է: Կովին կնոջ տարազով պատկերող պաստառով ըստ էության կպել են ոչ թե զուտ մերօրյա աղջիկներին, այլ մեր մտքում նստած առասպելական կերպարանքին, որը Երեւանի ամենաբարձրադիր կետում է` Մայր Հայաստանն է»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Christina says:

    Ուզում եմ հասկանալ նման անտաղանդ ու անգրագետ, հետն էլ էսթետիկայից զուրկ գովազդային վահանակի ստեղծողը ինչով է առաջնորդվել? Բացի դա նաև որոշ մարդկանց , ովքեր էս անճաշակությունը գովում են: Ինձ մոտ առաջին միտքը որ եկավ վահանակը տեսնելիս ՞ՈՒռոդություն՞ Ու թե ինչ է գրված չես էլ նայում միայն էդ անդուր կովն է , ում կներեք բայց էդ գլխարկը առհասարակ չի սազում ու տհաճ նստվածք է մնում նայելուց ՄԻ օր էլ կարող ա սպանդանոցի գովազդի պաստառ եղադրեն վրան էլ գրեն ապրեն մեր կովերը? զզվելի է ու ուրիշ ոչ մի բան.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031