Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Հրազդան երթուղայինի ուղեվարձի թանկացումը օրենքի սահմաններում է (Տեսանյութ)

Հունվար 11,2018 13:45

Երեւան –Հրազդան երթուղայինի ուղեվարձը հունվարի 4-ից 100 դրամով թանկացել է: Նախկինում այս երթուղագիծը սպասարկող «Վիլ լայն» ընկերությունը մեկ ուղեւորի համար տոմսը 400 դրամ էր սահմանել, հիմա այն դարձրել է 500 դրամ:

Այսօր կառավարության նիստից հետո տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ «Վիլ լայն» ընկերությունը ժամանակին մրցույթը շահել էր 500 դրամով. «Ինքն իր հաշվին ժամանակի ընթացքում ուղեվարձը նվազեցրել էր: Հիմա դարձնելով 500 դրամ՝ ոչ մի օրենք չի խախտել»:

Մարտիրոսյանն ասաց, որ ընկերության ղեկավարի հետ հանդիպում են ունեցել, առաջիկայում պետք է պարզաբանում տրամադրի, թե ինչու է թանկացրել:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031