Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն դեսպան Ալեքսանդր Արզումանյանին պետք է վճարի 2500 եվրո. ՄԻԵԴ-ի հերթական վճիռն՝ ընդդեմ Հայաստանի

Հունվար 11,2018 13:32

Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց հերթական վճիռն  ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Դիմումատուն  Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է: Նա ՄԻԵԴ հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչեւ 2017-ը՝ դեսպան նշանակումը:

Որպես ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ, Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Եվրոպական դատարանը բավարարել է Ալեքսանդր Արզումանյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում:

Եվրոպական դատարանի վճռի մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմումատուին՝ Ալեքսանդր Արզումանյանին, դատարանի վճռի՝ վերջնական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում վճարի 2500 եվրո. 2000 եվրոն ոչ նյութական վնասների, 500-ը դատական ծախսերի փոխհատուցման համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031