Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուժաշխատողը զարթնեց, գնում է պոլիկլինիկա, մեկը իր ձեռքը բռնեց՝ դա իր մասնագիտական գործունեությանը խոչընդո՞տ է». Կոստանյան

Հունվար 11,2018 13:12

ՀՀԿ պատգամավորներ Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանը ԱԺ-ի քննարկմանն էին ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների» նախագիծը, որով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար պատիժ սահմանել: Ըստ նախագծի, եթե բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտում են այնպես, որ դա կատարվում է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով: Իսկ բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է կալանքով` 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

Այսօր ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում քննարկվեց նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ: Այս անգամ առաջարկվում էր մասնագիտական գործունեություն գրելու փոխարեն նախագծում մասնագիտական բառը հանել, քանի որ բժշկի, բուժաշխատողի գործունեությունը արդեն իր ծառայությունն է, մասնագիտական գործունեությունն է: Հանձնաժողովի անդամ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դեմ էր: Նա վկայակոչեց փաստաբանների, լրագրողների մասին համանման դրույթները, որտեղ կա մասնագիտական բառը:

Հանձնաժողովի անդամ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Մասնագիտական բառը պետք է մնա, մի իրավակիրառող էլ ես եմ եղել, ես ինքս եմ որոշում իրավակիրառությունը նմանատիպ նորմերի: Մենք պետք է գնահատենք՝ որ պահից սկսեց հանցակազմը, որ պահից ավարտվեց: Երբ բուժաշխատողը առավոտ զարթնեց, գնում է պոլիկլինիկա՝ աշխատանքի, արդյոք դա իր մասնագիտական գործունեությո՞ւնն է, որ էդ պահին, երբ մեկը իր ձեռքը բռնեց, ասաց՝ մի՛ գնա, ասենք՝ մասնագիտական գործունեությունը խոչընդոտեց, դա իր մասնագիտական գործունեությանը խոչընդո՞տ է: Մենք պետք է գնահատենք՝ որ պահին է իր մասնագիտական գործունեությունը սկսում»:

Ի վերջո հանձնաժողովը որոշեց մասնագիտական գործություն արտահայտությունը թողնել ամփոփոխ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031