Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանում քննարկվում է եզդիների ցեղասպանությունը (Տեսանյութ)

Հունվար 11,2018 12:52

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր հավանության տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանի, Արմեն Աշոտյանի եւ Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը` «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին»: Հայտարարությունը վերաբերվում է 2014 թվականին, Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտելուն:

Հարցի հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը`ներկայացնելով նախագիծն ասաց, որ ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չի կարող անտարբեր մնալ այս հարցի նկատմամբ: Ցավալի է համարում, որ 21-րդ դարում շարունակվել են նման ցեղասպան գործողությունները:

Նախագծում, ի դեպ, ամրագրված է, որ եզդիների ցեղասպանությունն իրականացվել է ահաբեկչական խմբավորումների կողմից: Ռուստամ Մախմուդյանը նկատեց`Սինջարում, սկզբնական շրջանում, հարձակման զոհ դարձան 800 եզդիներ, ցայսօր հինգ հազար եզդի կանայքեւ աղջիկներ գտնվում են գերության եւ ստրկության մեջ: Ասում է`կատարվածը շատ նման էր 1915-23 թվականների հայերի հետ կատարվածին:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031