Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպը Հայաստանը ներառել է անվտանգ երկրների ցանկում

Հունվար 11,2018 12:45

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար անվտանգ երկրների ցանկում: Միաժամանակ, գերատեսչությունը զգուշացրել է իր քաղաքացիներին զերծ մնալ Արցախ այցելություններից՝ այնտեղ ընթացող հակամարտության պատճառով:

Զբոսաշրջիկների համար այլ երկրների անվտանգության նոր համակարգը տեղադրվել է Պետքարտուղարության կայքում:

Աշխարհի բոլոր երկրները բաժանվել են 4 դասակարգերի՝ ըստ անվտանգության: Առաջին դասակարգը ենթադրում է «Նախազգուշական բավականին սովորական միջոցներ», երկրորդը՝ «Մեծ զգուշության ցուցաբերում», երրորդ՝ «Վերանայե՛ք այդ երկիր այցելելու ձեր որոշումը», չորրորդ՝ «Մի՛ այցելեք այդ երկիր»: Բաժանումը պայմանական է և կրում է խորհրդատվական, ոչ թե պարտադիր բնույթ:

Հայաստանը ներառվել է առաջին դասակարգում այնպիսի եվրոպական երկրների հետ, ինչպիսիք են Ավստրիան, Կանադան, Շվեյցարիան, սկանդինավյան և արևելաեվրոպական երկրները, հետխորհրդային գրեթե բոլոր երկրները (բացառությամբ՝ Ադրբեջանի, Ուկրաինայի և Ռուսաստանի):

Երկրորդ կատեգորիայում, որը ենթադրում է բարձր նախազգուշական միջոցառումներ, ներառված են եվրոպական այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: Նույն կատեգորիայում է ներառված նաև Ադրբեջանը և Արցախի տարածքը (քարտեզում Արցախը ներառված է Ադրբեջանի կազմում և որպես առանձին միավոր դիտարկված չէ):

Ռուսաստանը հայտնվել է երրորդ կատեգորիայում, քանի որ այդ երկրում պահպանվում է ահաբեկչության վտանգը, ԱՄՆ քաղաքացիները հաճախ ենթարկվում են տարբեր հետապնդումների: Նույն կատեգորիայում են նաև Թուրքիան, Պակիստանը, Վենեսուելան, Կուբան և այլն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031