Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Որ Ազգային ժողովի նախագահ էի, մեկ միլիոնից քիչ գումար էի ստանում, բայց դրանով առանձնատուն սարքել, կարծում եմ, չի լինի. News. am

Հունվար 11,2018 11:47

Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը NEWS.am–ի հետ զրույցում խոստովանել է, որ կուզենար մի առանձնատուն ունենալ, սակայն հնարավարությունները չեն ներում։

Աշխատավարձո՞վ եք ապրում։

Չմանրամասնեմ՝ ինչով եմ ապրում…

Ձեր որդիները բարձրաստիճան պաշտոնյաներ են..

Շատ լավ է, որ պաշտոն են զբաղեցնում, եւ դրանով փորձում ենք, որ երկիրը լավ արդյունքներ ունենա, եւ բացի դրանից՝ եթե որդիներս բիզնեսային երեւույթներ էլ ունեն, ես երբեք նրանից փող չեմ վերցնի։ Անհարմար բան է… Մանավանդ մեր ազգային տոհմաբանությամբ որեւէ հայր երբեք իր որդիներից փող չի վերցնում։ Եւ, հակառակը, եթե որոշակի ֆինանսական իրավիճակը լավ է լինում, հայրը որդիներին է օգնում։ Եւ չեմ կարծում, որ իմ որդիներս լավ են ապրում, ապրում են շատ սովորական տներում, մոտավորապես խրուշչովյան տներում։ Եթե հնարավորություն ունենանք, բնականաբար, ավելի լավ տուն կունենանք։

Առանձնատուն չունե՞ք։

Ոչ, ես, բնակարանում եմ ապրում, իհարկե, կուզենայի առանձնատուն ունենալ, որ երեխաներս եթե ուզենային, բոլորը մեր տանը մասնակցեին միջոցառումներին։

Չե՞ք կարող գնել։

Որ Ազգային ժողովի նախագահ էի, մեկ միլիոնից քիչ գումար էի ստանում, բայց դրանով առանձնատուն սարքել, կարծում եմ, չի լինի։ Կգա ժամանակ, մենք բոլորս մեր ունեցած– չունեցածով կփորձենք ունենալ, հիմա հնարավորություն չկա։ Չունեմ որեւէ բիզնես, որ կարողանամ առանձնատուն կառուցել։ Ես ողջունում եմ էն մարդկանց, որ առանձնատներ ունեն։ Ես ամենալավը ապրել եմ կոմունիստների ժամանակ, դպրոցի տնօրեն էի, ստանում էի էնքան աշխատավարձ, որ ռայկոմի քարտուղարից մի քիչ էր պակաս, կարողանում էինք մեքենա գնել, գնալ տարբեր տեղեր, հանգստանալ, շատ լավ ժամանակ էինք անցկացնում։ Աշխատավարձի տեսակետից լավ էր կոմունիստների ժամանակ, բայց որպես ազգային գաղափարախոսություն ունեցող մարդ՝ այդ ժամանակ տանջահար երեւույթ էր…. մեր կարծիքը հայտնելու տեղ չկար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031