Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ոստիկանական բաժնում խոշտանգման գործով դատը սկսվել է

Հունվար 11,2018 10:52

Հունվարի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, սկսվել է  Գերասիմ Մարդանյանի դատավարությունը: Վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում  խոշտանգել է Ժորա Սիմոնյանին:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-8 տարի ազատազրկում`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`առավելագույնը 3 տարի ժամկետով:

Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով մեղադրանքը պաշտպանում է  ՀՀ գլխավոր դատախազությունը: Գ. Մարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հունվարի 9-ի դատական նիստը չի կայացել մեղադրողի չներկայանալու պատճառով, հաջորդ նիստը նշանակված է հունվարի 23-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031