Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը իր հաստ վզին է հավատում, մեկը՝ իր ջեբի միլիոններին, մեկն էլ Աստծուն է հավատում՝ ինչպես ես»

Հունվար 11,2018 15:00

Շարմազանովը իր խաչքավորությունը քննադատողներին ասաց՝
ես երեք տարի է՝ խաչքավոր եմ, նո՞ր իմացաք

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի խաչքավորությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:

«Առավոտի» հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն իր զարմանքը հայտնեց այդ քննադատությունների հետ կապված. «Նախ, զարմանում եմ՝ ի՞նչն են քննարկում: Ես առաջին տարին չի, երրորդ տարին է՝ խաչքավոր եմ: Երեք տարի էլ նույն ձեւ, նման շորերով… անցյալ տարի եղել եմ Ախթալայում, 3 տարի առաջ էլ եղել եմ Դղերի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, նո՞ր իմացաք, որ խաչքավոր եմ»: Շարմազանովն ասաց, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչու են այդքան աղմուկ բարձրացնում խաչքավորության հետ կապված. «Ես իմ գործն եմ արել: Ասում է՝ Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին: Յուրաքանչյուր մարդու իրավունքն է գնալ եկեղեցի կամ չգնալ, հավատալ Աստծուն կամ չհավատալ, եթե հավատալ, որ եկեղեցուն հավատալ: Ես Հայ Առաքելական քրիստոնեական եկեղեցու զավակ եմ ու դրա մասին պառլամենտի ամբիոնից սկսած՝ ամեն տեղ խոսել եմ: Ես երրորդ տարին անընդմեջ խաչքավոր եմ, ու եթե հանկարծ որեւէ մեկը մտածում է, որ մոդային տուրք տալ է դա, չարաչար սխալվում է»:

Հարցին՝ խաչքավորության այդ լուսանկարները տեսնելով՝ սոցցանցերում անգամ պահանջում էին Վիգեն Սարգսյանի հրաժարականը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ նրա արարքում Սահմանադրության խախտում կա, բանակը եւ եկեղեցին պետք է տարանջատված լինեն, մինչդեռ ասես ստեղծվել է ազգ-բանակ-եկեղեցի եռամիասնություն, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք, Շարմազանովը պատասխանեց. «Ես շատ բարձր եմ գնահատում, որ մեր քաղաքական վերնախավի՝ նաեւ ընդդիմադիր ներկայացուցիչները նման սերտ կապեր ունեն մեր Առաքելական սուրբ եկեղեցու հետ: Իսկ Սահմանադրությունը ոչ մի ձեւ չի խախտվել: Ինձ համար Սահմանադրությունից բարձր Աստվածաշունչն է, բայց Սահմանադրությունն էլ չի խախտվել: Սահմանադրությամբ կա խղճի ազատություն, եւ Վիգեն Սարգսյանը կամ ես աշխատանքի ժամին չենք գնացել խաչքավորության: Վաղը ոնց որ Վլադիմիր Պուտինին, Օբամային, Անգլիայի թագուհուն կամ Մաքրոնին ասես՝ Զատիկի տոնին ինչու եք գնացել եկեղեցի. այդ ինչ ծիծաղելի մեկնաբանություններ են, ամոթ է: Ոչ մի Սահմանադրություն էլ չի խախտվել»:
Մեր դիտարկմանը, որ եկեղեցի գնալը մի հարց է, իսկ այդ հագուստով, խաչը երեխաների գլխին դրած լուսանկարներն ու տեսարանը՝ այլ հարց, Շարմազանովը պատասխանեց. «Հա, ի՞նչ անենք, ի՞նչ կա այդտեղ տարօրինակ: Ինչքան իշխանավորները, քաղաքական էլիտան եկեղեցու եւ խաչի հետ շփվեն եւ հպվեն, այնքան կմաքրվեն: Եկեղեցի գնալու մեջ, բացի լավ բանից, վատ բան մի տեսեք: Վատ բաները ուրիշ տեղեր են: Եկեղեցին եզակի վայր է, որտեղ մաքրության, Աստծո ու հոգեւոր իշխանության օրենքներն են գործում, եւ որտեղ մարդը մտնում է միայն դրական էմոցիայով: Իսկ հավատալ-չհավատալը ընկալման խնդիր է՝ մարդ կա աթեիստ է, մարդ կա իր փողին է հավատում, մեկը իր հաստ վզին է հավատում, մեկը իր ջեբի միլիոններին է հավատում, մեկը իր արտասահմանցի հովանավորին է հավատում, մեկն էլ իր գրանտներին է հավատում, մեկ ուրիշն էլ Աստծուն է հավատում՝ ինչպես ես»:

Թե ինչու է հասարակությունն անհանդուրժողաբար մոտենում իշխանության ներկայացուցիչների անգամ խաչքավորության հետ կապված քայլին, Շարմազանովն ասաց. «Ես ինչ մտածում եմ՝ անում եմ, որտեղ սխալվում եմ՝ ներողություն եմ խնդրում, իսկ թե 3 մլն կամ 10 մլն մարդկանց մեջ ով ինչ կասի… եթե առողջ քննադատության հատիկ եմ տեսնում, լսում եմ, բայց անհանդուրժողականության համար չեմ ուզում դասեր տալ: Սա էլ 21-րդ դարի պրոբլեմն է: Ամեն ինչի մեջ պետք է չափ, կոռեկտություն, էթիկա լինի: Ես միշտ ասել եմ՝ թող ամեն մեկը նախ իր աչքի գերանը տեսնի, նոր ուրիշի աչքի փուշը տեսնի»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

10.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Afe says:

    Միակ ճանապարհը դեպի երկինք:

    Եթե մենք ուզում ենք մեկ վայր գնալ, որ չգիտենք այդ ճանապարհը,
    Մենք պետք է անձին, որ նա երբեւէ գնա այդ վայրից կամ անձից այդ վայրից
    վերցնել մեզ, դրանով չենք կորցրել:
    Այս մտածելակերպը շատ խելամիտ է եւ կարող է ընդունվել մեր տրամաբանությամբ:

    Եթե մենք ուզում ենք գնալ դեպի երկինք, մեզ հարկավոր է, որ Նա իմանա, թե ինչ ճանապարհ է անցնում
    Երկնային կամ երկնային անձը գնում է Երկրի, եւ նա կարող է վերադառնալ
    կրկին, դեպի երկինք: Մարդը Հիսուսն է, նա վերադառնում է դեպի երկինք
    ականատես իր աշակերտների (Գործք 1.9-11), այնպես որ Հիսուս չունի
    Grave Երկրի վրա: Հիսուսը կարող է բերել քեզ դեպի երկինք, բայց մեկ այլ անձ
    որ նրա գերեզմանը Երկրի վրա, ապա դուք չգիտեք նրա ոգին գնալու համար
    Երկինք կամ գնացեք դժոխք: Այս անձը համոզված չէ, որ ձեզ բերում է դեպի երկինք:

    Ինչպես հետեւել Հիսուսին, հետեւելով նրա խոսքին եւ դա անել:
    Ինչպես իմանալ նրա խոսքը, ամեն օր Աստվածաշունչ ընթերցելով:
    Տեղեկացրեք յուրաքանչյուրին, ով հավատում է Հիսուսին որպես Աստծո որդին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031