Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Փորձագետ. Հայաստանը ռուսական վարկով մարտական ուղղաթիռներ կգնի. haydzayn.am

Հունվար 11,2018 10:27

The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) տարածաշրջանային անվտանգության փորձագետ Էդուարդ Աբրահամյանը կազմել է ռազմական տեխնիկա ցանկ, որը Հայաստանը կգնի Ռուսաստանից ստացած ռազմական վարկով:

«Հոկտեմբերի 6-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է հայ-ռուսական 100 միլիոն դոլարի «պետական արտահանման վարկը»: Հոկտեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը թույլ կտա Երևանին Ռուսաստանի արտադրած զինատեսակներ ձեռքբերել «Ընդհանուր պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրն» իրականացնելու համար: Սա Մոսկվայի կողմից տրամադրված երկրորդ ծրագրային ռազմական վարկն է Հայաստանին՝ 2015 թվականին համաձայնեցրած 200 միլիոն դոլարի վարկից հետո:
Ռուսաստանի նոր վարկը նախատեսված է Երևանին թույլ տալ շարունակել 2011 թվականից ի վեր իրականացվող ռազմական տեխնիկայի հետևողական գնումները՝փորձելով թույլ չտալ Ադրբեջանին ռազմատեխնիկական գերակայություն հաստատել:

Հայաստանն աշխատում է հնացած սարքավորումներից իր կախվածությունը վերացնելու ուղղությամբ: Անկախությունից ի վեր Ռուսաստանի օգնությունն առանցքային է եղել ցամաքային ուժերի հին համակարգերի պահպանության համար՝ մշտապես տրամադրելով անհրաժեշտ պահեստամասեր և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև վերապատրաստելով տեխնիկներին: Այժմ ռազմատեխնիկայի համար տրամադրվող վարկերը թույլ կտան Հայաստանին վերափոխել հնացած սարքավորումները, և հետևաբար՝ դրանք Հայաստանի պաշտպանության քաղաքականության առաջնահերթություն են համարվում:

Նյութի մանրամասները կարդացեք haydzayn.amի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031