Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում «արաբական գարուն» չի լինի

Հունվար 11,2018 10:00

Նախորդ տարվա վերջին օրերին Իրանում զանգվածային ցույցեր տեղի ունեցան: Հարեւան երկրում եւ դրա սահմաններից դուրս վարկածներ են հնչում, որ այդ ցույցերը հրահրել են Իրանի ռազմաքաղաքական հակառակորդները՝ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը: Ինչպես եւ բազմաթիվ այլ դեպքերում, հստակ ապացույցներ բերելը բավականին դժվար է: Անգամ Ուկրաինայի դեպքում հնարավոր չէ 100 տոկոսով պնդել, որ 2014 թվականի հեղափոխության մեջ որոշիչ դեր է խաղացել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Վիկտորյա Նուլանդի՝ Մայդանում «կարկանդակներ բաժանելը»: Ժողովրդի կամքի եւ դրսից «բզբզալու» չափաբաժինները որոշելը դյուրին գործ չէ: Առավել եւս՝ Իրանում, որտեղ իշխանությունը պարզապես թույլ չի տա, որ որեւէ մեկը բացահայտորեն «կարկանդակներ բաժանի»: Մյուս կողմից՝ պարզ է, որ հիշյալ երեք երկրները շահագրգռված են տարածաշրջանային զգալի դերակատարություն ունեցող պետության թուլացմամբ:

Իրանի պարագայում ոմանք սկսեցին խոսել «արաբական գարնան» տիպի սցենարի մասին: Սակայն հարեւան երկրում նման սցենարի կրկնության հնարավորությունը չափազանց փոքր է: Նախ՝ այն պատճառով, որ 2011 թվականին մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունները՝ անկարգությունները, խժդժությունները, հեղափոխությունները եւ դրանց հետեւանքները բոլորիս աչքի առաջ են: Բայց այս ընդհանուր դատողությունից բացի՝ պետք է հաշվի առնել զուտ Իրանի առանձնահատկությունները: Առաջին հերթին այն, որ այդ երկիրը դարավոր, չընդհատվող պետականություն ունի, որեւէ մեկի գաղութը չի եղել, ավելին՝ հանդես չի եկել որպես որեւէ պետության կամակատար: Պետականությունը եւ ինքնիշխանությունը մեր հարեւան ժողովրդի արյան մեջ է (ո՞ւր էր, թե նույնը հնարավոր լիներ ասել մեր՝ հայերիս մասին), որեւէ ցնորամիտ քայլ, որեւէ արկածախնդրություն իրանցիների մեծ մասը չի հանդուրժի:

Եվ ամենակարեւորը. պետք է ընդունել, որ աշխարհը կարող է բազմազան լինել: Ես անձամբ կողմ եմ պետության եվրոպական մոդելին եւ կարծում եմ, որ Հայաստանը պետք է գնա հենց այդ ճանապարհով: Բայց դա չի նշանակում, որ, ասենք, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը նույնպես պիտի գնան այդ ճանապարհով: Շատ բաներ, որ տեղի են ունենում այդ երկրներում, ինձ համար անընդունելի են: Ինձ, օրինակ, դուր չի գալիս, երբ փակում են սոցիալական ցանցերը, որպեսզի մարդիկ չկարողանան ցույցեր կազմակերպել: Բայց, ի վերջո, ամեն ժողովուրդ ինքն է որոշում` ինչը հանդուրժել, ինչը՝ ոչ:

Մի խոսքով՝ եթե որեւէ մեկը ցանկանում է Իրանում «արաբական գարուն» կազմակերպել, զուր ժամանակ է կորցնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Մի խոսքով՝ եթե որեւէ մեկը ցանկանում է Իրանում «արաբական գարուն» կազմակերպել, զուր ժամանակ է կորցնում:” Վայ, շատ շնորհակալ եմ, ընկ. Աբրահամյան՝ լավ է ասեցիք: Գնամ էն Թրամփին էլ ասեմ, թե չէ դրել նեյնիմ ա երգում, իբր ինքը հանճար ա: Զահռումառ ա՝ հանճար ա: Հանճարներն այստեղ են՝ Հայաստանում:

  2. Ruben says:

    «…կողմերը համաձայն են, որ եթե երրորդ երկրի կողմից փորձ արվի զինված
    հարձակման միջոցով զավթման քաղաքականություն իրականացնել և
    Պարսկաստանի տարածքը վերածել ռազմահանգրվանի` հետագայում Ռու-
    սաստանի վրա հարձակման համար, և այդ դեպքում սպառնալիք ստեղծվի
    Ռուսաստանի կամ նրադաշնակից երկրների նկատմամբ, և եթե պարսկական կառավարությունը,զգուշացման դեպքում, ի վիճակի չլինի չեզոքացնել այդ վտանգը, ապա Ռուսաստանի կառավարությունն իրավունք ունի զորքեր մտցնել
    Պարսկաստանի տարածք, որպեսզի ինքնապաշտպանական նպատակներով
    համապատասխան միջոցառումներ իրականացնի: Վտանգի չեզոքացումից
    հետո Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում է անմիջապես դուրս
    բերել իր զորքերը Պարսկաստանի տարածքից»
    (Ռուսաստան-Պարսկաստան պայմանագիր: 1921 թ. Փետրվարի 26,հոդված 6-րդ)

  3. Azat says:

    …Առաջին հերթին այն, որ այդ երկիրը դարավոր, չընդհատվող պետականություն ունի, որեւէ մեկի գաղութը չի եղել, ավելին՝ հանդես չի եկել որպես որեւէ պետության կամակատար:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/01/11/930478/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    “Արաբական արշավանքները Պարսկաստան (Իրանի նվաճումը արաբների կողմից[2]), Սասանյան Պարսկաստանի գրավումը մուսուլման արաբների կողմից 651 թվականին և Իրանում զրադաշտականության աստիճանական անկումը։”
    ………….
    https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8_%D5%8A%D5%A1%D6%80%D5%BD%D5%AF%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6

    Ու սենց ապատեղեկացմամբ , ու փաստերի խեղաթյուրմամբ են զբաղված “ժուռնաիլիստ” մասնագիտության տերերը

  4. Azat says:

    637-ին արաբական զորքերը Կադիսի տակ ջախջախեցին Սասանյաններին, իսկ 642-ին Նահավանդի ճակատամարտում վերջնական հարված հասցրին նրանց։ Իրանը դարձավ Արաբական խալիֆայության նահանգներից մեկը։ Իրանում տարածվեց Իսլամը, արաբ, տիրապետության դեմ բռնկեցին մի շարք ապստամբություններ։ IX—X դդ. Իրանում առաջացան ինքնուրույն իշխանություններ (Թահիրյանների, Սաֆարյանների, Սամանյանների, Բուվայհիների)։ X դարի 2-րդ կեսին Իրնանի հյուսիս-արևելքի շրջաններում ստեղծվեց Ղազնևիների իշխանությունը։ XI դարի սկզբին Իրան արշավեցին թուրք, օղուզները, 1040—1045-ին՝ նրանց հաջորդները՝ սելջուկները, որոնք իրենց ենթարկեցին Իրանը։ XII դ. Իրանը գտնվել է խորեզմշահերի տիրապետության տակ։ XIII դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, 1380—93-ին՝ Լենկթեմուրը։ Լենկթեմուրի տերության անկումից հետո Իրանը ընկավ թուրքմեն Կարա-Կոյունլու և Ակ-Կոունլու ցեղերի տիրապետության տակ։

    https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6

    😀

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031