Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը չի պարտվել»

Հունվար 11,2018 13:00

Վերջերս տեղի ունեցավ Ավագ դպրոցի ստարտափ ծրագրի ավարտական մրցույթը: Ավագ դպրոցի ստարտափ ծրագիրը ձեռնարկատիրության, նորարարության, ստարտափային կրթության դասընթաց է, որն իրականացվել է Երեւանի 4 ավագ դպրոցներում՝ Երեւանի թիվ 159, Լ. Արիսյանի անվ. թիվ 127, ԵՊԲՀ Հերացի թիվ 30 եւ Ս. Հովսեփյանի անվ. 115 ավագ դպրոցներում Երիտասարդների հզորացման եւ զարգացման ինստիտուտի կողմից: Դասընթացի ընթացքում ամեն դասաժամին հրավիրվել են մասնագետներ, ովքեր պրակտիկ գիտելիքներ են փոխանցել դպրոցականներին:

Ծրագրի ընթացքում աշակերտներին դասավանդել են քրաուդֆանդինգի (crowdfunding) մասնագետ Նարեկ Վարդանյանը, LOFT-ի գլխավոր տնօրեն Արեւիկ Համբարձումյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը: Ծրագրին աջակցել են ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը, ուր այցելել են աշակերտները եւ ստացել են ՏՏ ոլորտի ստարտափերի մասին գիտելիքներ, «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, ուր այցելել են աշակերտները եւ ստացել են ֆինանսական գրագիտության դասեր:

Ծրագրի աջակիցներից է «Կոնվերս» բանկը: Զինված նոր գիտելիքներով՝ աշակերտները ստեղծել են իրենց «աշակերտական ստարտափները» եւ ներկայացրել են բիզնես ծրագրեր: Ավարտական մրցույթի ժամանակ ընտրվել են 2 հաղթող «աշակերտական ստարտափներ», որոնց ծրագրերը կֆինանսավորվեն եւ «Երիտասարդների հզորացման եւ զարգացման ինստիտուտը» կօգնի իրականություն դարձնել բիզնես գաղափարները: Ծրագրի ղեկավար Լիլիթ Ղազարյանի խոսքերով, չնայած կան հաղթող թիմեր, սակայն որեւէ մեկը չի պարտվել: «Ձեռք բերված գիտելիքները եւ մոտիվացիան այնքան շատ են, որ կարելի է խոսել միայն լավ արդյունքի մասին»,-հավելեց նա:

 

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031