Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց են առաջանում սննդային թունավորումները

Հունվար 11,2018 12:30

Հայ ազգը այն ազգերից է, որ Նոր տարին նշում են շատ ճոխ ու ճարպոտ ճաշատեսակներով, որոնց մեծ քանակությունը երկար ժամանակ պահպանում են՝ մոռանալով պահպանման կանոնները: Պետք է անպայման ժամկետի մեջ լինեն բոլոր մթերքները, քանի որ այդպիսի մթերքները հաճախ թունավորման պատճառ կարող են լինել: Սննդի թունավորման հետ ամեն ինչն էլ կապ ունի: Խառը սնունդը եւս կարող է սննդային թունավորման հանգեցնել:

Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ե՛ւ հում, ե՛ւ պատրաստի սննդամթերքը պետք է պահել իրենց համապատասխան ջերմաստիճանային պայմաններում եւ պետք է հստակ իմանալ, որ պատրաստի սննդամթերքը եւս ունի պահպանման ժամկետ: Սննդաբանները հաճախ են հորդորում, որ պետք է պատրաստել այնքան մթերք, որքան որ նախատեսվում է ուտել: Օրինակ, աղցանների պահպանման ժամկետը համարվում է 16 ժամ, այն էլ՝ սառնարանում: Եթե ձեր տանը տոնական օրերից դեռ պահպանվել է խմորեղեն, մի ափսոսացեք՝ թափեք աղբը՝ վտանգավոր է երկար պահպանել, որովհետեւ կրեմները շատ շուտ փչանալու հակում ունեն: Բացի տարբեր տեսակի մթերքներից, միշտ խնդիրներ են լինում նաեւ ալկոհոլի հետ, ուստի պետք է ուշադիր լինել, որ միաժամանակ մի քանի տեսակի ալկոհոլային խմիչքներ չխառնեք իրար:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

10.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031