Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը պատրաստ է զիջել ներգաղթի հարցում. «Ամերիկայի ձայն»

Հունվար 10,2018 23:43

«Ամերիկայի ձայն». Ներգաղթի կարգավորումն ու ԱՄՆ-ի սահմանների պաշտպանությունը Թրամփի նախընտրական խոստումներն էին: Սակայն առանց դեմոկրատների, այդ խոստումները բարդ կլինի իրականացնել. «Դեմոկրատների աջակցությունն անհրաժեշտ է, քանի որ սա պետք է լինի համատեղ օրենք՝ սիրով թելադրված օրենք»:

Սպիտակ տանն անցած հանդիպման ընթացքում քննարկվել է անչափահաս տարիքում ԱՄՆ ապօրինի կերպով տեղափոխված ներգաղթյալների ապագան: Թրամփը նաեւ ցանկանում է վերջ դնել ներգաղթային վիզայի՝ գրին քարտի խաղարկությանը: Սակայն, հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահն ազդարարեց փոխզիջման գնալու պատրաստակամության մասին. «Մեզ պետք է վերջ դնել շղթայված ներգաղթին, որը բազմաթիվ մարդկանց է բերում, ովքեր չեն աշխատում եւ մեզ որեւէ օգուտ չեն տալիս: Կարծում եմ, շատերն ինձ հետ համակարծիք են»:

Թրամփի կողմից որպես «շղթայված ներգաղթ» բնորոշված երեւույթը թույլ է տալիս Միացյալ Նահանգներ ներգաղթած անձանց միավորվել արտերկրում մնացած իրենց ընտանիքների անդամների հետ: Թրամփի հետ հանդիպումից հետո դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը հայտարարեց, որ նախագահը պատրաստ է զիջել. «Կարծում եմ, նախագահը ցանկանում է գործարք կնքել: Այլ հարց է՝ ինչպիսին է այն լինելու, սակայն, այն միանշանակ հնարավոր է»:

Դոնալդ Թրամփին, սակայն անհրաժեշտ է միաժամանակ չկորցնել կոշտ մոտեցման կողմնակիցներին, ովքեր հիշեցնում են նրան իր նախընտրական խոստումները, այդ թվում՝ Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը, որի նախագիծը դեռ քննարկման փուլում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031