Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը բողոքող ավտոապահովագրողներին համագործակցության առաջարկ է արել

Հունվար 10,2018 22:55

Ավտոմեքենաների ապահովագրություն կատարող «Թոփ-ՍՓին» ՍՊԸ-ի՝ Բագրատաշենի մաքսակետի տարածքում գտնվող գրասենյակը հունվարի 9-ի երեկոյան դադարել է գործել:

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալ Արթուր Ամիրաղյանը հայտնեց, որ այսօր` հունվարի 10-ին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել Բագրատաշենի մաքսակետ, ուր կայացել է նրանց հանդիպումը ավտոապահովագրություն կատարող ընկերությունների աշխատողների հետ:

ՊԵԿ-ի պաշտոնյաները ապահովագրական ընկերությունների գործակալներին Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոապահովագրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համագործակցության առաջարկ են արել:

Ա. Ամիրաղյանը հայտնեց, որ 2 օրվա ընթացքում իրենք պետք է պատասխանեն այդ առաջարկին: Մինչ այդ ԱՊՊԱ կատարող գործակալներն այդ առաջարկի պայմանները կքննարկեն միմյանց եւ այն ապահովագրական ընկերության հետ, որի գործակալն են հանդիսանում: Արթուր Ամիրաղյանը վկայությամբ`իրենք ցանկանում են, որ ՊԵԿ-ի հետ այդ համագործակցությունը լինի ոչ ժամանակավոր, դրանից շահեն ավտոապահովագրողները, նրանց հաճախորդները եւ Բագրատաշենի մաքսակետը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031