Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանկացումները մեղմել պետք չէ, այն պետք է կասեցնել»

Հունվար 10,2018 22:44

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի կարծիքով, ՀՀ նախագահականում այսօր Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը՝ գնաճը եւ դրա հետեւանքները մեղմելու վերաբերյալ իմիտացիոն բնույթ է կրում:

«Ակնհայտ է, որ այդ խորհրդակցությունը որոշակի պատասխան է բողոքի այն ալիքին, որը բարձրանում է, բայց նաեւ իր մեջ պարունակում է մի մեծ իմիտացիայի կոմպոնենտ, խոսք է գնում թանկացումները մեղմելու մասին, մինչդեռ թանկացումներն առաջացրել է ՀՀԿ-ն իր ներքին տնտեսական քաղաքականությամբ, փոխանակ մտածեն՝ ինչպես է հնարավոր կանխել այդ թանկացումը, մտածում ու հանձնարարում են, թե ինչպես է հնարավոր այն մեղմել: Այն մեղմել պետք չէ, այն պետք է կասեցնել»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ըստ նրա՝ թանկացումները նախապես կարելի էր կանխել ու հենց դրա վերաբերյալ նախագահը պետք է հանձնարարականներ տար՝ այն է, եկամտահարկի, ակցիզային հարկի թանկացումների չեղարկում արվեր:

Դավիթ Խաժակյանի խոսքով, ընդդեմ թանկացումների «Ելքը» կանցկացնի իր նախատեսած բողոքի երթը. «Որ պայքարենք այդ փոփոխությունների չեղարկման համար, ու կարծում եմ՝ կա համապատասխան բազա այդ փոփոխությանը հասնելու համար: Ակնհայտ է, որ քանի դեռ իշխանություններն ականջալուր չեն լինում այդ պահանջին, այդ շարժումը հնարավոր է ավելի մեծանա, իսկ մեկնարկը կլինի հունվարի 19-ին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031