Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ այս ամենում թուրքական եւ ադրբեջանական հետք կա». Կարեն Վերանյան (Տեսանյութ)

Հունվար 10,2018 22:33

«Ողջունելի է այն փաստը, որ ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանը փորձում է զարգացնել գործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ: Այլ է հարցը, թե հայկական կողմը որքանով կկարողանա իր համար տնտեսական օգուտներ քաղել համաձայնագրից»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրին, ասում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը:

«Որոշակի քաղաքական մտավախություններ կան՝ արդյո՞ք համաձայնագիրը որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսանա ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացների հետ համադրության առումով: Այս հարցում վերապահումներ կան. արդեն տեսնում ենք, որ հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ կան մասնավորապես Ռուսաստանի պարագայում: Կարծում եմ՝ սա քաղաքական հարց է»,-նշեց նա:

Կարեն Վերանյանի խոսքով՝ այլ է հարցը՝ նման խնդիրը Ռուսաստանի պաշտոնակա՞ն մոտեցումն է, թե այդ երկրում որոշակի խմորումների հետեւանք է. «Խոսքը ՌԴ-ի ներսում արտաքին ազդակների դրսեւորումների մասին է: Չի բացառվում, որ այս ամենում թուրքական եւ ադրբեջանական հետք կա: Հայտնի է, որ ՌԴ որոշ շրջանակներ սերտորեն գործակցում են Ադրբեջանի հետ»:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031