Լրահոս
Օրվա լրահոսը

Երկնիշ թվով տնտեսական աճը իր մուլտիպլիկատիվ էֆեկտն է ունենալու Արցախի բնակչության կենսամակարդակի բարելավման վրա. Արցախի ԱՎԾ նախագահ

Հունվար 10,2018 22:11

«Արցախում նախորդ տարի արձանագրված երկնիշ թվով տնտեսական աճը անպայման իր մուլտիպլիկատիվ էֆեկտն է ունենալու բնակչության կենսամակարդակի բարելավման վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը` հավելելով, որ պետությունն ունի ընդգծված սոցիալական պետական աջակցության ծրագրեր:

Անդրադառնալով նախորդ տարում ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված կարևոր ծրագրերին` Կարեն Ներսիսյանը գրանցված ձեռքբերումներից է համարում կապիտալ շինարարության չհաշվառվող հատվածի ծավալների հետազոտությունը. ներդրվել է անհատական բնակարանային շինարարությունների հետազոտության ծրագիր:

Բացի այդ վիճակագրական ծառայության կողմից գյուղատնտեսության համատարած հաշվառման գործում` մասնավորապես անասնապահության ոլորտում, անասնագլխաքանակի առկայության և շարժի վերաբերյալ արդեն կատարվում է հաշվառում: Դրա կատարման առավել անհրաժեշտությունը Կարեն Ներսիսյանը պատճառաբանում է նրանով, որ անասնագլխաքանակի վերաբերյալ միշտ չէ, որ համայնքները տրամադրում էին արժանահավատ տվյալներ:

«Այս տարում արդեն կկատարվի նաև ավելի համապարփակ և ամբողջական տվյալների ներկայացում` շրջակա միջավայրի և բնական պաշարների վերաբերյալ և բացի այդ նաև բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների և տեղեկատվական շտեմարանների ձևավորում»,- ներկայացրեց ծառայության նախագահը:

Լուսանկարը` phoenixtour.org կայքից

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031