Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ պարզաբանումը ճանապարհային հարկի վերաբերյալ

Հունվար 10,2018 20:07

Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Հարկային օրենսգիրքը, որի բաժին 9-ը վերաբերում է ճանապարհային հարկին: Օրենքի կիրարկման նպատակով ՀՀ տրանսպորտի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչների համատեղ քննարկման արդյունքում, հայտնում ենք, որ վերոնշյալ կարգավորումներին համապատասխան՝ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմը (շարժակազմը)  անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցների ընդհանրությունն է, տրանսպորտային միջոց  դիտարկվում է ավտոմոբիլային (թամբային) քարշակը կամ ավտոմոբիլային (թամբային) քարշակը կիսակցորդով, որի կազմում քարշակը որպես առանձին տրանսպորտային միջոց կամ ավտոմոբիլ չի դիտարկվում: Այդ առնչությամբ ՊԵԿը տեղեկացնում է, որ.

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման (ըստ թույլատրելի առավելագույն զանգվածի՝ օրենսգրքի 188րդ հոդվածի 1ին մասով սահմանված դրույքաչափերի կիրառման) առումով՝

1) կիսակցորդով ավտոմոբիլային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ընդունվում միայն կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը,

2) կիսակցորդով և կցորդով ավտոմոբիլային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ընդունվում կիսակցորդի և կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը,

3) միայն կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում` շարժակազմի մեջ մտնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի և կցորդի (կցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031