Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածին թոռնիկին խեղդելու մեջ մեղադրվող կինը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել

Հունվար 10,2018 19:33

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, ընթանում է Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 27-ի ժամը 02.00-ի սահմաններում, Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում իր աղջկա` նույն գյուղի բնակչուհի, 1984թ. ծնված Ռադմիլա Փայտյանի արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ, պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով՝ սպանել է Ռադմիլա Փայտյանի 36-38 շաբաթական ծնված նորածին երեխային, այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը: Հ. Փայտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը» ), նա կալանավորված է:

Նախորդ`2017թ. դեկտեմբերի 14-ի դատական նիստում Հ. Փայտյանը հայտնել է, որ ցանկանում է պաշտպան ունենալ: Քանի որ նա սոցիալապես անապահով է, նրա շահերը դատարանում պաշտպանում է հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը:

Այսօրվա`հունվարի 10-ին նիստում ցուցմունք տալով`Հրածին Փայտյանը նորածնի մահվան մեջ իրեն մեղավոր չի ճանաչել, ասելով, որ երեխան մեռած է ծնվել: Սակայն իր նախաքննական ցուցմունքի մեջ նա հայտնել է, որ նորածինը ծնվելով`ճիչ է արձակել; Քրեական գործում առկա է դրա վերաբերյալ դատաբժշկի եզրակացություն:

Դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաեւ տուժողի իրավահաջորդ Ռադմիլա Փայտյանը: Վերջինս ասել է, որ երեխան ծննդաբերելուց հետո ինքն ուշագնաց է եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031