Դեկտեմբերի 31-ին Ռուսաստանի Կրասնոդարի մարզի սրճարաններից մեկում սպանվել է 3 մարդ:
«Ընդհանուր առմամբ, դեպքն այնքան էլ հետաքրքիր չէ, եթե չլիներ մեկ հանգամանք: Պարզվել է, որ հրաձգությունը սկսել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախկին զինյալները՝ Ալեքսանդր Ստավիչուսը և Ալեքսեյ Միրոնովը, որոնք ավելի վաղ Դոնբասում կռվել են Ուկրաինայի դեմ: Իսկ սպանվածները եղել են տեղի հայեր: Զենքը, որով կրակել են, զինյալները բերել էին Դոնբասից: Այսպիսի հակաֆաշիստներ… »,- Facebook-ի իր էջում գրել է բլոգեր Դենիս Կազանսկին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ