Մամուլում այսօր տարածված անլեգալ խաղադրույքների կամ պայմանավորված խաղի կասկածի վերաբերյալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին դիմելու լուրի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.
Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային և արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար:
Այդ համատեքստում, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործառույթներից է նաև ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը և/կամ միջազգային կառույցների կողմից կատարված վերլուծությունների ՀՀ իրավապահ մարմիններին տրամադրելը:
Նշված գործառույթները, ինչպես նաև ողջ տեղեկատվությունն ըստ համաձայնագրերի և կանոնակարգերի կրում են խիստ կոնֆիդենցիալ բնույթ և հրապարակման ենթակա են օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա