Երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից զորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողության ժամանակ ներկա չէր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը․ նրա բարեմաղթանքը ընթերցեց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։
Մենք քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է Սամվել Բալասանյանը։ Վերջինս մեզ տեղեկացրեց, որ քաղաքապետը կարճաժամկետ արձակուրդում է՝ չնշելով, թե որտեղ է։
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, քաղաքապետը հարազատների հետ երեք օր առաջ մեկնել է Դուբայ․ նա ամանորյա տոներն անցկացրել է Գյումրիում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ