Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԱԾ-ում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակիցներ, իսկ ԱԱԾ կառուցվածքը պետական գաղտնիք է. ԱԱԾ-ն պատասխանել է ՀՔԱՎ-ի հարցմանը

Հունվար 10,2018 17:26

2017 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ա. Ավետիսյանը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեկտեմբերի 21-ի հարցմանը: Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հարցմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքի և ԱԱԾ-ում աշխատող նախկին ՊԱԿ աշխատակիցների թվաքանակի ու նրանց տրվող կենսաթոշակների վերաբերյալ: Պատասխան գրությամբ ԱԱԾ վարչության պետը հայտնել է, որ 1992թ.-ից նախկին ՊԱԿ 288 աշխատակից շարունակել են աշխատել ԱԱԾ-ում մինչև թոշակի անցնելը:

Այժմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակից: Ինչ վերաբերում է նախկին ՊԱԿ աշխատակիցների կենսաթոշակների չափին, Ա. Ավետիսյանը նշել է, որ ինչպես նրանց, այնպես էլ ՀՀ ԱԱԾ համակարգի մյուս ծառայողների կենսաթոշակի չափը սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն: ԱԱԾ կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն, ԱԱԾ վարչության պետ Ա. Ավետիսյանը պետական գաղտնիք է համարել և հրաժարվել տրամադրել այն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չտրամադրված տեղեկատվությունն ստանալու պահանջով կդիմի դատարան:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել