Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

Հունվար 10,2018 17:40

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Մասնավորապես, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ վարչական դատարանի 2011 թ.-ի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել է հայցվոր Հ. Ա.-ի միջնորդությունը, որով համապատասխան ընկերությանն արգելվել է վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող ակումբի շենքին հարակից հողատարածքում որևէ շինարարական գործողություն կատարել: Արդյունքում, դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնում հարուցվել են կատարողական վարույթներ: 2011 թ.-ի հունիս և հուլիս ամիսների ընթացքում վիճելի տարածքը զննելիս` ԴԱՀԿ ծառայության վերը նշված բաժնի աշխատակիցները հայտնաբերել են շինարարական աշխատանքների կատարման մասին վկայող տվյալներ, սակայն, չնայած այդ հանգամանքին, միջոցներ չեն ձեռնարկել նախապատրաստվող շինարարությունն արգելելու և դատարանի որոշման պահանջները չկատարելու համար պատասխանող կողմին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Արդյունքում, 2011 թվականի հուլիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, վիճելի տարածքում կառուցապատում է կատարվել:

Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031