Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է Սիսիանում «Հայփոստ» ՓԲԸ-ի տեղամասից կատարված գողությունը. Առաջադրվել է մեղադրանք

Հունվար 10,2018 17:21

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Սիսիանի տեղամասից կատարված գողությունը. առաջադրվել է մեղադրանք:

2018թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 4-ի ժամը 18:00-ից հունվարի 5-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել «Հայփոստ» ՓԲԸ Սիսիանի տեղամասի սպասարկման սրահ և հափշտակել առկա գումարը:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ կատարված գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տեղամասից հափշտակությունը կատարել է Սիսիան քաղաքի բնակիչը՝ ծնված 1977թ., հունվարի 5-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սիսիանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը մերժվել է և որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031