«Մեզ համար թիվ 1 հարցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից»,- ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Ւսագուլյանը՝ մնացած հարցերը համարելով երկրորդային:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչու Ադրբեջանի իրականացրած ջարդերի հարցը դուրս է մնացել Արցախյան հարցի կոնտեքստից, քաղաքական գործիչը պատասխանեց, որ միաժամանակ պատերազմել և դնել Սումգայիթի, Բաքվի հարցը՝ խնդիրը այլ կդարձներ և հարց է՝ կօգնե՞ր գործին, թե՞ կխանգարեր:
«1988-91 թվականներին իրավիճակն ուրիշ էր, երբ մեր պետությունը դեռ Խորհրդային Միության կազմում էր, 1992-ից հետո ուրիշ էր, երբ պետություններն սկսեցին անկախանալ»,- նշում է նա՝ հավելելով, որ նոր ձևավորված իշխանությունների համար դժվար էր տեսնել և գիտակցել իրողությունները: «Մենք, անկախ ամեն ինչից, գնացել ենք ճիշտ ուղով»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ