Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը յունւարի 12-ին վեցնեակում մնալու կամ չմնալու յայտարարութեամբ է հանդէս գալու

Հունվար 10,2018 16:56

Իրանի միջուկային թղթածրարի միջազգայնորեն համաձայնեցված վեցնեակի (Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ) ձեւաչափից ԱՄՆ-ի դուրս գալն ու տւեալ համաձայնագրից հրաժարւելու այսպէս ասած յետհաշւարկն հերթական անգամ ուշադրութեան առարկայ է հանդիսացել: Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ 48 ժամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, որն դեռեւս նախընտրական թոհուբոհում է ընդգծւած հակադրւել միջազգային համաձայնագրին, առաջիկայ ուրբաթ, յունւարի 12-ին վեցնեակում մնալու կամ չմնալու յայտարարութեամբ է հանդէս գալու:

Մինչայդ, սակայն, յետընտրական մէկամեայ ժամանակահատւածում նախընտրական մի շարք խոստումներին հաւատարիմ Թրամփը, Իրանի միջուկային համաձայնագրի դէպքում դէմ-յանդիման է կանգնած ինչպէս Ռուսաստանի ու Չինաստանի, այնպէս էլ Եւրոմիութեան նման գերտէրութեանց հակադարձումներին, որոնց շրջանցելը դիւրին չի լինելու այնպէս, ինչպէս ասենք, յաջողում է անել Թրամփը «Օբամա Քէյր»-ի չեղարկման կամ Մեքսիկական պատի կառուցման դէպքում…

Միւս կողմից՝ վեցնեակից խոյս տալու Թրամփի հաւանական քայլին ընդդիմանում են ներքին՝ գործադիր թէ՛ կոնգրեսական (ե՛ւ Դեմոկրատ, ե՛ւ Հանրապետական) չափաւոր շրջանակները, որոնք աւելի նւազ կերպով են ազդւած հրէական լաբբիից:

Ինչեւէ, հաշւի առնելով, որ օրեր առաջ Իրանի դէմ Թրամփ-Հէյլի գրոհը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում (որն ըստ քաղաքական փորձագէտների՝ նախնական փորձ էր միջազգային ճակատ ստեղծելու «Մարդկային իրաւունքները չյարգող» Իրանի դէմ), հակագրոհի վերածւեց նոյն Ռուսաստան, Չինաստան եւ Եւրոմիութեան ծանրակշիռ անդամների կողմից, ուստի չի թւում, որ վերջիններս միջուկային համաձայնագրի չեղարկման ԱՄՆ-ական նախաձեռնութեանը անհարկի տուրք տալու քայլի դիմեն:

Այլապէս՝ Թրամփի հերթական ու անկանխատեսելի արկածախնդրութիւնը Իրանին մեկուսացնելու մտօք միջազգային պատժամիջոցներ պարտադրելը, զուրկ է լինելու այն էֆեկտից, որ թողնում է, ասենք Հիւս. Կորէայի դէպքում, որի շուրջ, հակառակ Իրանի՝ համախոհութիւն կայ միջազգային մասշտաբով…:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ  ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031