Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Խաչատրյան. Հայաստանում մարդու օրգանների ապօրինի առքուվաճառք չկա (Տեսանյութ)

Հունվար 10,2018 16:38

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց Հայաստանում մարդու օրգանների ապօրինի առքուվաճառքի մասին:

Հանձնաժողովի նիստում, հիշեցնենք, քննարկվում էր «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Սերգեյ Խաչատրյան ն ասաց`Հայաստանում մենք նման խնդիր չունենք: Մանրամասնեց`աշխարհում հայտնի է, որ դա եկամտաբեր բիզնես է: Մեզ մոտ ընդունված է հարազատների օրգանների փոխպատվաստումը:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նկատեց`իրականության մեջ կա նման բան, բայց դա վերահսկելի չէ, աշխարհում անգամ չկան հստակ օրենսդրական ձեւակերպումներ, որոնք կկանխարգելեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ավելի ուշ, իր ելույթում, այդ խնդրին անդրադարձավ նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Հիվանդը վիրահատարանում սեղանին պառկած է, դուրս են գալիս և ասում են՝ գնացեք արյուն բերեք: Մենք անընդհատ խոսում ենք չափանիշներից, բայց սա վայրենի բան է, մոտավոր՝ դանակ-կացինը ձեռքին դուրս են գալիս ու ասում գնացեք արյուն բերեք, իսկ մարդիկ գիշերվա կեսին պետք է գնան արյուն բերեն: Սա ամոթալի իրավիճակ է, որովհետև այդ իրավիճակում հարազատները ինչու պետք է գնան»,-ասաց նա:

Փաշինյանը դիմելով նիստին մասնակցող Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին, նշեց, թե նրա խոսքից հասկանալի է դառնում, որ յուրաքանչյուր բուժհաստատություն արյան պաշարներ պետք է ունենա:«Սա լուրջ խնդիր է և պետք է հասկանանք ոնց ենք լուծում»,-ասաց նա: Խոսելով շահույթների մասին էլ ասաց`պետք է հասկանանք`ի՞նչ ենք սահմանում եւ ինչո՞ւ. «Իսկ հնարավո՞ր է առանց շահույթի վնաս ցույց տալով գործ անեն: Պա՞րզ է, որ չի կարող: Այո, եթե տեղի է ունենում փոխպատվաստում և ինչ-որ մեկը վճարվում է այդ աշխատանքի համար, ուրեմն շահույթ կա, որովհետև եթե օրգանը չլիներ, փոխպատվաստում չէր լինի, մասնագետն էլ շահույթը չէր ստանա»:

Այս առիթով պատգամավորները բազմաթիվ առաջարկներ ունեին: Միաձայն համաձայնեցին`օրենքը լրամշակման կարիք ունի, միաձայն քվեարկեցին եւ նախագիծը լրամշակման ուղարկեցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031