Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի և Ռուսաստանի դեսպաններին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Իդլիբում ավիահարվածների պատճառով

Հունվար 10,2018 16:32

Անկարան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցներ Մոսկվային ու Թեհրանին կոչ է արել ազդել Դամասկոսի վրա՝ դեէսկալացիայի գոտում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով, գրում է Deutsche Welle-ն:

Ռուսաստանի ու Իրանի դեսպաններին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց մտահոգություն են հայտնել Սիրիայի կառավարական զորքերի վերջին գործողությունների կապակցությամբ։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի դիվանագիտական ներկայացուցիչներին առաջարկել են ազդել Դամասկոսի վրա, որը խախտում է հրադադարի ռեժիմը դեէսկալացիայի գոտում։

«Կառավարական զորքերի նման գործողությունները սասանում են Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Չավուշօղլուի խոսքով՝ սիրիական զորքերը «Ֆաթհ աշ Շամ»՝ նախկինում հայտնի որպես «Ալ-Նուսրայի ճակատ», խմբավորման դեմ պայքարի պատրվակով հարվածներ են հասցնում չափավոր ընդդիմության ուժերին։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Իդլիբի նահանգի հյուսիս-արևելքում ավիահարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 21 խաղաղ բնակիչ։ Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը (SHR) կատարվածի պատասխանատվությունը բարդել էր ՌԴ ավիացիայի և Սիրիայի վրա։ Նշենք, որ Իդլիբի նահանգի մեծ մասը նախկինի պես վերահսկում են չափավոր ընդդիմության ուժերը, որոնց մի մասին սատարում է Թուրքիան։

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031