Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Թևան Պողոսյանի՝պետք է անել այնպես, որ կոալիցիան հասկանա՝ աշխատել է պետք

Հունվար 10,2018 16:03

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ կառավարության շնչին պետք է նստել:

«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանը զուգահեռներ տարավ, թե ինչպես են ծնողները վերաբերվում լացող երեխային և ինչպիսի մոտեցում ունի կառավարությունը հասարակության նկատմամբ: Նա նկատեց. «Երբ փոքր երեխան սոված է լինում, բայց խոսել չի իմանում, լաց է լինում: Բայց որ մեծ տարիքում է լաց լինում, ասում են՝ լացկան մի եղիր, քո խնդիրներն ինքնուրույն լուծիր: Այստեղ փաստորեն նաև ծնողի խնդիրն է, թե ինքն ինչ դաշտ կձևավորի: Ծնողը՝ այս դեպքում կառավարությունը, նայում է քաղաքացիներին ու ասում ՝ ի՞նչ անենք, մեծ երեխաներ են, լացում են, թող լացեն: Սա նշանակում է, որ մենք պետք է իրավիճակ փոխենք, որպեսզի այսօրվա կոալիցիան հասկանա, որ ինքը պետք է աշխատի: Մենք պետք է նստենք կառավարության շնչին»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ չի ապահովում հասարակության հետ ակտիվ կապ, հաղորդակցություն չկա հասարակության և կառավարության միջև:

Նրա համոզմամբ՝ այն, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին իր պահանջներն էր ներկայացնելու, բոլորին էր հայտնի, հայտնի էր նաև, որ մի խումբ ապրանքներ հունվարի 1-ից թանկանալու են: Սակայն կառավարությունը դեռ ամիսներ առաջ պետք է պատրաստեր հանրությանն այս ամենին. «Կառավարությունը նաև չի տեղեկացնում երկրի քաղաքացուն այն քայլերի մասին, որ պատրաստվում է իրականացնել: Օրինակ՝ հիմա թանկացումներ են սկսվել, բայց թե մի քանի ամիս անց ինչ գործընթացներ կսկսվեն՝ որևէ մեկս տեղյակ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031