Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստը պարկեշտ տղա է». Վանաձորի քաղաքապետը՝ ծեծկռտուքի մասին

Հունվար 10,2018 14:55

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկություններ չունի նախօրեին Վանաձոր քաղաքում գործող «Հացատուն ԳՏԱ» խորտկարանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասին, որին, shamshyan.com-ի տեղեկություններով, մասնակցել են Վանաձորի նախկին քաղաքապետի որդին՝ Արգիշտի Դարբինյանը եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը:

«Բացի մամուլի հրապարակումներից, որեւէ բան ինձ հայտնի չէ: Երկու կողմին էլ անձամբ ճանաչում եմ, քաղաքապետի որդիներին շատ լավ գիտեմ ու չեմ կարծում, որ որեւէ վիճաբանություն անեն, դե Քրիստն էլ պարկեշտ տղա է, չեմ մտածում, որ նման բան է եղել»,- ասաց քաղաքապետը:

Մեր հարցին, թե լուրը լսելուց հետո չե՞ք փորձել կողմերի հետ խոսել, ճշտել տեղեկությունը, քաղաքապետը պատասխանեց. «Այսօր մեր առաջին զորակոչն էր, զորակոչիկներին նոր ենք ճանապարհել, ժամանակ չեմ ունեցել»:

Այսօր առավոտից Քրիստ Մարուքյանն անհասանելի է, իսկ նախկին քաղաքապետը՝ Սամվել Դարբինյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր թոռնիկ է ունեցել, ծննդատանն է՝ բարձր տրամադրությամբ, այլ հարցերի չի կարող պատասխանել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031