Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ԱԺ-ին՝ փաստաթուղթ ընդունել Ադրբեջանի կազմակերպած ջարդերի վերաբերյալ. «Ա1+»

Հունվար 10,2018 14:04

Հունվարի 13-ին կլրանա Բաքվի ջարդերի 28 տարին:

ՀՀ նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշում է, որ մինչ այսօր ոչ պատմաբանները, ոչ իրավաբանները չեն ուսումնասիրել Ադրբեջանի իրականացրած ջարդերի վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր փաստաթղթերը:

«Մենք անում ենք չնչին աշխատանք, որից օգտվում է Ադրբեջանի՝ ստի վրա հիմնված քաղաքականությունը»,- ասում է նա: Թեպետ այժմ քաղաքացիական հասարակությունների առջև միջազգային ասպարեզում բազմաթիվ դռներ են բացվել, նրանք նույնպես ոչինչ չեն նախաձեռնում այս ուղղությամբ:

Բաքվի, Սումգայիթի ջարդերը դուրս են մնացել Արցախյան հարցի կոնտեքստից, մինչդեռ դրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են և ցեղասպանություն են. «Ցեղասպանությունը շարունակական բնույթ է կրում և կրելու է, մինչև Հայաստանն իր դաշնակիցների հետ չճանաչի, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում»:

«Մենք, երբ խոսում ենք, ասում ենք, որ թուրքերը հայերին կոտորում են, բայց դա հանցագործություն է մարդկության դեմ: Այսինքն՝ մեր պարտավորությունները ոչ միայն մեր ազգի առջև են, այլ՝ ամբողջ աշխարհի առջև են»,- ասում է նախկին օմբուդսմենը և առաջարկում, որ և´ Ցեղասպանության, և´ Արցախյան հիմնախնդրի դեմ պայքարը տեղափոխել գլոբալ հարթությունների մեջ, որտեղ մեր պայքարը համահունչ է առաջադեմ մարդկության խնդիրների հետ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031