Թուրքիայի Ադըյաման քաղաքում գտնվող բանտերից մեկում միջատների դեմ իրականացված ախտահանումը զանգվածային թունավորման պատճառ է դարձել:
Ըստ թուրքական «Sozcu» պարբերականի՝ ախտահանման համար օգտագործվող նյութերից 98 բանտարկյալներ թունավորվել են:
Բանտարկյալների մոտ սրտխառնոց ու գլխապտույտ է սկսվել, ինչից հետո վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Թունավորվածների կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուր` Ermenihaber.am