Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ­-որ տեղ նույ­նիսկ անհ­րա­ժեշտ է, որ թան­կաց­ման իրո­ղու­թյա­նը նման ար­ձա­գանք­ներ հետեւեն. «Հայոց աշխարհ»

Հունվար 10,2018 12:51

Դժ­վար է ասել՝ հուն­վա­րի առա­ջին օրե­րին ավե­լի շուտ վաղ գար­նա­նա­յին հիշ­եց­նող եղա­նա՞կն է պատ­ճա­ռը, թե՞ ամա­նոր­յա ան­ցու­դար­ձից արա­գո­րեն «հետ գա­լու» մղու­մը, կամ գու­ցե այդ եր­կու­սը մի­ա­սին ու էլի այլ բան, բայց ակն­հայտ է, որ քա­ղա­քա­կան տար­վա մեկ­նար­կը կա­րող է առանձ­նա­նալ որոշ­ա­կի ակ­տի­վու­թյամբ:

Դա, իհար­կե, կան­խա­տե­սե­լի էր, ին­չի մա­սին, նկա­տենք, թե՛ ակ­նար­կել էին, թե՛ ուղ­ղա­կի­ո­րեն նշել տա­րե­վեր­ջի ներ­քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձի զար­գա­ցում­նե­րի վե­րա­բեր­յալ հրա­պա­րա­կում­նե­րում:

Ամե­նա­տար­բեր քա­ղա­քա­կան ու­ժե­րի ու խմ­բա­վո­րում­նե­րի ակ­տի­վա­նա­լու մղող հիմ­նա­կան «այլ բան»-գոր­ծոնը, ան­շուշտ, լի­ար­ժեք խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լին ան­ցում կա­տա­րելն է, որ նա­խա­տես­ված է այս տար­վա ապ­րի­լին, երբ լրա­նում է գոր­ծող նա­խա­գա­հի պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը:

Այս իրա­դար­ձու­թյան, այ­սինքն՝ լի­ար­ժեք անց­ման սպա­սու­մը, նա­խընտ­րա­կան շր­ջան­նե­րին նման­վող որոշ տրա­մադ­րու­թյուն­ներ է հա­րու­ցել, առն­վազն քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում, որոնք էլ, հաս­կա­նա­լի է, այդ տրա­մադ­րու­թյուն­նե­րը ձգ­տե­լու են փո­խա­նցել հա­սա­րա­կու­թյան հնա­րա­վո­րինս լայն շեր­տե­րի:

Հաս­կա­նա­լի է նաեւ, որ ինչ­պես ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը, այն­պես էլ ու հատ­կա­պես լու­սանց­քա­յին շր­ջա­նակ­նե­րը դրա հա­մար կփոր­ձեն օգ­տա­գոր­ծել հրա­պա­րա­կա­յին ակ­տի­վու­թյան ամեն առիթ՝ սո­ցի­ալ-տն­տե­սա­կա­նից սկ­սած, վեր­ջաց­րած թե­կուզ, պատ­կե­րա­վոր ասած, աջ ղե­կով կամ պա­հես­տա­յին ան­վա­դո­ղով:

Վերց­նենք թե­կուզ «Ելք» դաշ­ին­քի հայ­տա­րա­րու­թյուն-­կո­չը՝ թան­կա­ցում­նե­րի դեմ հան­րա­յին բո­ղոք ար­տա­հայ­տե­լու երթ նա­խա­ձեռ­նե­լու վե­րա­բեր­յալ: Հե­տաքր­քիր դի­տար­կում­նե­րի առիթ տվող դրսեւորում է, ի դեպ:

Տա­րեսկզ­բից, ինչ­պես հայտ­նի է, բեն­զի­նի, դիզ­վա­ռե­լի­քի եւ սեղ­մած գա­զի գնե­րը որոշ չա­փով՝ 1 լիտ­րի ու 1 խմ­-ի դի­մաց մոտ 30-40 դրա­մի չա­փով վեր մագլ­ցե­ցին: Ի տար­բե­րու­թյուն անց­յալ տա­րի մսի, կա­րա­գի ու այլ ապ­րանք­նե­րի թան­կաց­ման, վա­ռե­լի­քի գնե­րի աճը մի­ան­գա­մայն սպա­սե­լի ու կան­խա­տե­սե­լի էր, հնա­րա­վոր է՝ ոչ ար­ձա­նագր­վա­ծի չա­փով: Բայց անակն­կալ չէր, հաշ­վի առ­նե­լով ակ­ցի­զա­յին հար­կին առնչ­վող հան­գա­ման­քը:

Սա­կայն տն­տե­սա­գի­տա­կան մո­տե­ցում­նե­րը կամ օրի­նա­չա­փու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ դա­տո­ղու­թյուն­նե­րը թող­նենք այդ գոր­ծով ար­հես­տա­վարժ տար­բե­րա­կով զբաղ­վող­նե­րին, ինչ­պես նաեւ պե­տա­կան այն պաշ­տոն­յա­նե­րին, որոնք առնչ­վում են դի­տարկ­ված թան­կաց­ման խն­դիր­նե­րին: Ու, նկա­տենք, վեր­ջին­ներս երեկ սկ­սե­ցին անդ­րա­դառ­նալ վա­ռե­լի­քի շու­կա­յում կա­տար­ված գնե­րի աճին, սկ­սե­ցին մեկ­նա­բա­նել, բա­ցատ­րու­թյուն­ներ ներ­կա­յաց­նել հան­րու­թյա­նը:

Մի բան, ի դեպ, որ կա­րող էին մի քա­նի օր ավե­լի վաղ անել: Ի վեր­ջո, գերզ­բաղ­ված չէ­ին: Բայց այս ան­գամ թող­նենք նրանց ու դառ­նանք ակ­տի­վա­ցող­նե­րին կամ, թերեւս տե­ղին է ասել, ակ­տի­վաց­նող­նե­րին:

Պար­զից էլ պարզ է՝ թան­կա­ցումն այն­պի­սի երեւույթ է, որ հե­տաքրք­րում է հա­սա­րա­կու­թյան հնա­րա­վո­րինս լայն զանգ­ված­նե­րի: Ան­կախ ամե­նա­տար­բեր, այդ թվում՝ գա­ղա­փա­րա­կան ու քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ում­նե­րից, գնե­րի աճը հար­վա­ծում է բո­լո­րի գր­պան­նե­րին: Եվ է՛լ ավե­լի պարզ է, որ եթե որեւէ քա­ղա­քա­կան ուժ, իսկ մեր դեպ­քում՝ խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյուն­նե­րից մե­կը, կա­մե­նում է հրա­պա­րա­կա­յին ակ­տի­վու­թյուն դրսեւորել, թան­կա­ցում­նե­րի հար­ցը բարձ­րաց­նե­լուց ավե­լի հար­մար ու կարճ ճա­նա­պարհ հա­զիվ թե գտ­նի: Հա­վել­յալ առիթ որո­նե­լու կամ հրահ­րե­լու կա­րիք էլ չկա:

Եթե «Ելք» խմ­բակ­ցու­թյան կազ­մա­կեր­պած «Ո՛չ թան­կա­ցում­նե­րին» նա­խա­ձեռ­նու­թյունն ավե­լի ըն­դար­ձակ դի­տար­կենք, ապա Նի­կոլ Փաշ­ին­յանն ու նրա քա­ղա­քա­կան դաշ­նա­կից­ներն ըն­դա­մե­նը փոր­ձում են անել այն, ինչ կա­րող էր ու կա­ներ որեւէ ընդ­դի­մա­դիր ուժ: Դա բնա­կան է:

Փոքր­-ինչ այլ տե­սանկ­յու­նից խն­դի­րը դի­տար­կե­լու դեպ­քում կա­րե­լի է նկա­տել նաեւ, որ ինչ­-որ տեղ նույ­նիսկ անհ­րա­ժեշտ է, որ թան­կաց­ման իրո­ղու­թյա­նը նման ար­ձա­գանք­ներ հետեւեն, հաս­կա­նա­լի է, քա­ղա­քա­կիրթ պայ­քա­րի եւ ըն­դու­նե­լի եղա­նակ­նե­րով բո­ղոքն ու դժ­գո­հու­թյունն ար­տա­հայ­տե­լու պայ­մա­նով: Ի վեր­ջո, կա­ռա­վա­րու­թյու­նը, իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է իրենց ծոծ­րա­կին մշ­տա­պես զգան ընդ­դի­մու­թյան եւ հա­սա­րա­կու­թյան որոշ­ա­կի զանգ­վա­ծի շն­չա­ռու­թյու­նը: Դա, կա­րե­լի է ասել, անհ­րա­ժեշտ է՝ պե­տա­կան հա­մա­կար­գի արդ­յու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման տե­սանկ­յու­նից ու մի շարք այլ՝ դա­սագր­քա­յին առում­նե­րով:

Ասել կու­զի՝ ար­տա­ռոց ոչինչ չկա տա­րեսկզ­բից նման ակ­տի­վու­թյուն դրսեւորե­լու ցան­կու­թյան կամ փոր­ձի մեջ:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031